7 հրաշալի կայք գիրք գնելու համար, որոնք ոչնչով չեն զիջում Ամազոնին

18.09.2018 Shopping Hacks

Ամազոնը միշտ օգնում է ընտրել Ձեր նախընտրած ժանրին համապատասխան գրքեր, քանի որ առաջարկություները հիմնված են լինում այն գրքերի վրա, որոնք դուք արդեն կարդացել եք: Ոմանք էլ պնդում են, որ Ամազոնից գիրք գնելը ավելի հարմար է գրքերի հեղինակների և տնտեսագետների համար:

Միևնույն ժամաակ Ամազոնը բավականին հեռու է կատարյալ լինելուց: Շատ ու շատ այլ առցանց գրախանութներ ավելի մատչելի ու լավ պայմաններով են առաջարկում գնումներ կատարել: Nova.am-ը ներկայացնում է Ձեզ 7 կայք, որոնցից կարող եք գրքեր գնել:

1. Powell's Books

Հիմնվել է Օրեգոն նահանգում, այս գրախանութը ունի մասնաճյուղեր քաղաքի տարբեր մասերում, իսկ կայքը գործում է ամբողջ աշխարհում ապրող մարդկանց համար:

Կայքը բավականին հեշտ է օգտագործել:Այստեղ կարող եք գտնել ինչպես նոր, այնպես էլ օգտագործված գրքեր, նաև տարբեր ծրագրեր, CD-ներ եւ DVD-ներ: Կայքի ներքևում կարող եք գտնել բաժին «Աշխատակիցների ընտրանին», ամսվա լավագույն գրքերը, ինչպես նաև «25 գիրք, որոնք պետք է կարդալ մինչև մահանալը»:

 

  • Առաջակում է Ձեզ: Եթե դուք փնտրում եք եզակի հրատարակություններ, որոնք մակագրված են հեղինակների կողմից:
  • Լավագույն առանձնահատկությունը: Հաճախորդների սպասարկման մանրակրկիտ եղանակ՝ խանութում, հեռախոսով, մեյլով, ֆաքսով և հաճախորդներին աջակցման նյութեր, որոնք կարելի է գտնել կայքում:
  • Որտեղ է այն թերանում: Կայքը չի առաջարկում անվճար առաքում, վերադարձի պայմանները բավականին խիստ են և դուք կունենաք միայն 30 օր գնումից հետո այն վերադարձնելու համար:

 

2. Books-A-Million

BAM-ը առաջակում է և՛ նոր, և՛ օգտագործված գրքերի լայն տեսականի, ինչպես նաև գրավիչ գրքեր, որոնք էլ առաջարկվում են գրավիչ գներով: Կայքում կարելի է գտնել նաև խաղալիքներ, խաղեր և ամսագրեր:

Կայքը հնարավորություն է տալիս գտնել հաճախորդին ավելի մոտ խանութը և այնտեղից կատարել գնումները: Կայքն ունի նաև չաթ, որը թույլ է տալիս տվյալ պահին ստանալ հարցերի պատասխաններըլ, դուք ևս կունենաք այն, երբ գնումներ կատարեք առցանց:

  • Առաջակում է Ձեզ: Ավելի լայն հնարավորություն անվանումները փնտրելու ժամանակ:
  • Լավագույն առանձնահատկությունը: Գրախանութի գրքերը բավականին մատչելի են:
  • Որտեղ է այն թերանում: BAM-ի միջոցով Ձեր սեփական գրքերը վաճառելու տարբերակ չկա:

3. Alibris

alibris store

Այս առցանց գրախանութը գործում է միայն երրորդ կողմի գրախանութների միջոցով: Դա նշանակում է, որ երբ դուք գնում եք գիրք Alybris-ից, դուք այն գնում եք անկախ առցանց գրախանութից: Սա հարթակ նրանց համար, ովքեր փնտրում են օգտագործված, հազվագյուտ կամ հավաքագրված վերնագրեր: Կայքը գրքերի համար տարբեր զեղչեր է առաջարկում, օրինակ՝ կտրոններ, ուսանողական զեղչեր և այլն: Alibris-ը նաև առաջարկում է անվճար առաքում բոլոր իրերի համար:

  • Առաջակում է Ձեզ: Մեծ տեսականի, եթե դուք փնտրում եք օգտագործված կամ հազվագյուտ գիրք (առաջին հրատարակություն, հնատիպ, ստորագրված):
  • Լավագույն առանձնահատկությունը: Ունի վարձակալության տարբերակ:
  • Որտեղ է այն թերանում: Alibris-ն աշխատում է տարբեր վերադարձի քաղաքականություն ունեցող երրորդ կողմի գրախանութների միջոցով, որոնք կարող են Ձեր վերադարձրած գրքերը մի փոքր բարդ ընդունել:

4. Peachpit

peachpit store

Peachpit-ը մասնագիտացված է գրքերի, էլեկտրոնային գրքերի և այլ ուսումնական նյութերի վաճառքով է զբաղվում, որոնք կապված են ստեղծագործական մասնագիտությունների հետ:

Այս գրախանութը ոչ միայն ուղղորդում է տպագիր գրքերին, այլև առաջարկում է օնլայն դասընթացներ և էլեկտրոնային  նյութեր`սովորելու համար:

  • Առաջակում է Ձեզ: Բարձրորակ բովանդակություն ունեցող ստեղծագործություններ:
  • Լավագույն առանձնահատկությունը: Շատ հեշտ է գտնել հենց Ձեր ոլոտի վերաբերյալ նյութեր:
  • Որտեղ է այն թերանում: Որոշ գրքեր կարող են թվալ շատ թանկ, սակայն Peachpit-ը առաջարկում է զեղչային համակարգ, ներառյալ շաբաթվա գովազդային «փաթեթները»:

5. Barnes & Noble

Barnes & Noble- ը հարյուրավոր գրախանութներ ունեցող գրքերի խոշորագույն մանրածախ առևտրի կենտրոններից մեկն է: Բացի գրքերի մեծ տեսականիից, խանութը վաճառում է նաև Nook-եր, CD-ներ, DVD-ներ, խաղեր, խաղալիքներ, էլեկտրոնիկա և այլն: Ընտրեք այս գրախանութը, եթե դուք ցանկանում եք միանգամից գնել բազմաթիվ ապրանքներ, առանց գերբեռնված առաքման:

  • Առաջակում է Ձեզ: Այն Ձեզ համար է, եթե Դուք չեք փնտրում կոնկրետ ապրանք:
  • Լավագույն առանձնահատկությունը: Երբ դուք նվազագույն արժեքի գնումներ եք կատարում առաքումը դառնում է անվճար:
  • Որտեղ է այն թերանում: Դուք կունենաք ընդամենը 14 օր գնված իրը վերադարձնելու համար:

6. Valore Books


 

Valore Books-ը օնլայն գրախանութ է, որը մասնագիտացված է դասագրքերի վաճառքում: Այն Ձեզ հնարավորություն կտա ձեռք բերել և սովորել օգտագործված գրքերով, որոնք էականորեն ավելի մատչելի են: Կայքը նաև առաջարկում է գրքերի վարձույթ էլ ավելի մատչելի գներով, որն էլ օգնում է մեծացնել ընկերության գրքերի քանակը:

  • Առաջակում է Ձեզ: Կօգնի Ձեզ, եթե փնտրում եք դասագրքեր և ուսումնական նյութեր:
  • Լավագույն առանձնահատկությունը: Օգտագործելուց հետո, դուք կարող եք վաճառել գրքերը:
  • Որտեղ է այն թերանում: Գրքերի ընտրությունը սահմանափակվում է միայն դասագրքերով:

7. BetterWorldBooks

 

«Աշխարհի լավագույն գրքերը» - BetterWorldBooks-ը պարզապես օնլայն գրախանութ չէ, այլ նաև որդեգրել է առաքելություն փոխել աշխարհը՝ բարձրացնելով աշխարհում գրագիտության մակարդակը: Բացի գրքեր գնելուց և վաճառելուց կայքը ընդունում է նաև գրքերի նվիրատվություն, որոնք օգտագործում են գրագիտության բարձրացման հետ կապված նախաձեռնություններում կամ վերամշակում են դրանք: Մուտք գործելով այս կայք ըստ ժանրի հնարավորություն կունենաք ընտրություն կատարել ինչպես նոր, այնպես էլ օգտագործված գրքերի մեջ:

  • Առաջակում է Ձեզ: Խորհուրդ ենք տալիս օգտվել կայքից, եթե ցանկանում եք նպաստել գրագիտության բարձրացմանը:
  • Լավագույն առանձնահատկությունը: Աչքի են ընկնում հասանելի գներով և ճկուն զեղչային համակարգով:
  • Որտեղ է այն թերանում: Գիրքը վերադարձնելու դեպքում այն կարող է տևել մինչև 2 ամիս:

 

Նշված բոլոր գրախանութներից կարող եք գնումներ կատարել nova.am-ի միջոցով:

 🇺🇸 ️ Լրացրեք Ձեր NOVA USA հասցեն կայքերից ցանկացածում պատվեր ձևակերպելիս