Cashback-ով գնումներ կատարելու պայմաններ
Ապաակտիվացրեք այլ հավելումները
Որոշ բրաուզերային հավելումներ ունակ են փոխարինել մեր գործընկերային հղումները իրենց հղումներով, և նման ճանապարհով ստացված միջնորդավճարը վերցնել իրենց: Նման հավելումների դասին են պատկանում հետևյալ ծրագրերը` Adblock, friGate CDN, Aliexpress Seller Check, ինչպես նաև VPN/Proxy/Socks և այլն.
Ձևակերպեք Ձեր գնումը մեկ բրաուզերային մուտքի ընթացքում
Ձևակերպեք Ձեր գնումը բացառապես Nova ծառայության միջոցով՝ կայքը բացելուց հետո: Եթե Դուք անցում եք կատարել նշված ինտերնետ խանութ, ավելացրել կամ ջնջել ապրանքներ Ձեր զամբյուղի էջում, այնուհետև փակել եք բրաուզերի պատուհանը, ապա վերադառնալուց հետո գնումը ձևակերպելիս cashback-ը ամենայն հավանականությամբ չի աշխատի: Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար, ապրանքներ ավելացրեք Ձեր զամբյուղ միայն Nova-ից տվյալ կայք անցնելուց հետո:
Պատվիրեք միայն առցանց
Հեռախոսով կամ խորհրդատուի միջոցով պատվեր կատարելու դեպքում Ձեր cashback-ը չի հաշվարկվի:
Օգտագործեք միայն Nova-ի տրամադրած պրոմոկոդերն ու բոնուսները
Եթե պատվերի վճարումը իրականացվելու է այլ ծառայությունների կողմից տրամադրված զեղչային կտրոնի, պրոմոկոդի, զեղչի, բոնուսների կամ կուտակային ծրագրերի օգտագործման, ինչպես նաև տարբեր բանկերի կողմից հատուկ cashback տրամադրող վճարային քարտերի միջոցով, ապա cashback-ը կարող է չհաշվարկվել: Մասնավորապես, եթե AliExpress-ի վաճառողը Ձեզ տրամադրել է անհատական զեղչ կամ խմբագրել է գինը հատուկ Ձեզ համար, ապա սա կարող է հանդիսանալ cashback-ի չեղարկման պատճառ:
Cashback-ը հաշվարկվում է միայն ապրանքների փաստացի գնի համար
Խանութների մեծ մասը միջնորդավճար է տրամադրում միայն ապրանքների փաստացի գների դիմաց` cashback-ի հաշվարկման մեջ չներառելով առաքման գինը, օգտագործված զեղչերը կամ բոնուսային միավորները, պրոմոկոդերը, զեղչային կտրոնները և այլն:
Ձգտեք պատվերը ձևակերպել Ձեր համակարգչից
Cashback-ի չեղարկման ամենատարածված պատճառներից մեկը պատվերը հեռախոսով ձևակերպելն է: Դա կապված է նրա հետ, որ ինտերնետ խանութների մեծամասնության մոտ cashback-ի ակտիվացման համար անհրաժեշտ տվյալները բացակայում են կայքի հեռախոսային տարբերակներում:
Իրավաբանական անձանց պատվերները
Որոշ դեպքերում, երբ գնումը ձևակերպվել է իրավաբանական անձի անունից, cashback-ը կարող է մերժվել կամ չգրանցվել:
Եթե Դուք հաճախ եք կորցնում cashback`
Խորհուրդ №1: Փորձեք պատվերը լիարժեք կերպով ձևակերպել մեր ծառայությունից անցում կատարելուն հաջորդող մեկ ժամվա ընթացքում` այդ ընթացքում որևէ այլ պատուհան չբացելով: Դա կկանխի այլ ծառայությունների միջամտությունը:
Խորհուրդ №2: Գնումից առաջ փակեք բրաուզերի պատուհանը և մաքրեք cookies ֆայլերը օգտագործման ամբողջ ժամանակի համար` սեղմելով Ctrl+Shift+Delete Ձեր ստեղնաշարից: