IKEA

IKEA

Տան Համար

http://www.ikea.com/

Հնարավոր է Nova առաքում

IKEA-ի մասին

IKEA ընկերության կոնցեպտի հիմքում ընկած է հիմնական հետևյալ միտքը` առաջարկել տան կահավորման համար անհրաժեշտ հարմարավետ և ֆունկցիոնալ լուծումներ այնքան ցածր գներով, որ հնարավորինս մեծ քանակութամբ մարդ հնարավորություն ստանա օգտվել ընկերության արտադրանքից: Այս կոնցեպտը արտացոլվում է IKEA ընկերության գործունեության բոլոր ճյուղերում` հումքի գնում, դիզայնի և փաթեթավորման մշակում, արտադրանքի ներկայացուցչություն և այլն: IKEA-ի նպատակն է բարելավել հնարավորինս մեծ քանակությամբ մարդկանց կենցաղը:

IKEA գնորդները , այսպես կոչված դեմոկրատական դիզայնի ստեղծման գործընթացի կարևորագույն մասնիկն են կազմում: Այսպիսով IKEA կատարում է աշխատանքի իր մասը, գնորդն` իր: Այսպես խնայում են միաժամանակ երկու կողմերը: Գնորդներն իրենց մասնակցությունն են ունենում տարբեր փուլերում` ինքնուրույն հավաքում են կահույքը (վերջինս վաճառվում է ապամոնտաժված), ձգտում են վարել էկոլոգիական կենցաղ, արտահայտում են իրենց կարծիքը ընկերության գործունեության մասին: Եվ սա միայն մի մասն է: