Aliexpress

Aliexpress

Մեգամոլ

մինչև 7.5%

Aliexpress-ի մասին

Սկսած 2010թ.-ի ապրիլից, AliExpress-ը դարձել է մատչելի սպառողական ապրանքների վաճառքի գլոբալ ցանց: Կայքի հիմնական լսարանը ՌԴ, ԱՄՆ և Բրազիլիայի բնակիչներն են: Այս հարթակը թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից գնումներ կատարել անմիջապես չինական վաճառողներից և արտադրողներից, ինչն էլ ապահովում է AliExpress-ում ներկայացված տեսականու գների անհամեմատ մրցունակությունը: AliExpress նախագիծը պատկանում է Alibaba կազմակերպությունների խմբին:

Cashback-ի պայմաններ

ԲաժինCashback-ի չափը
Հեռախոսներ և Հեռահաղորդակցություն1.50-3%
Վճարված պատվերներ Tmall բաժնից0.40-1.80%
Բոլոր մնացած կատեգորիաները4.50-7.30%
ԿԱՐԵՎՈՐ Է: Cashback-ն անհասանելի է մեծածախ գնումների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ պատվերի վճարումն իրականացվել է նվեր քարտի միջոցով:

Խորհուրդներ գնորդներին

Շատ դեպքերում, երբ խոսքը գնում է "Hermes" և այլ նման հայտնի ապրանքանիշների արտադրանքը փնտրելու մասին, AliExpress-ը թույլ չի տալիս գտնել ապրանքը` փոխարենը բացելով ուղղակի "Սխալների" էջ: Տվյալ դեպքերում փորձեք օգտագործել Ձեր երևակայությունը և փոխել որոնման բանալի բառը մեկ կամ մի քանի տառերով: Օրինակ` Hermes ապրանքանիշը փնտրելիս, ապրանքանիշի անվանումը կարող եք փոխարինել “H brand” կամ “H belt” կամ ուղղակի “H” բանալի-բառերով: Սա թույլ կտա Ձեզ գտնել կայքի կողմից քողարկված ապրանքները:

Հուշում: Հաճախ օգտակար է որոնման համար օգտագործել "1:1” հասկացությունը

Որոշ դեպքերում առավել արդյունավետ կարող է լինել հենց ապրանքի անվանումով որոնումը: Օրինակ` եթե փնտրում եք “nike free run 5.0”, փորձեք փնտրել այն “run 5.0” կամ “free run” բառերի շնորհիվ:

Հիմա, երբ մենք ծանոթացանք հայտնի ապրանքանիշների տեսականին փնտրելու ընթացակարգին, տեսնենք, թե ինչպես է հնարավոր ճիշտ գնահատել յուրաքանչյուր վաճառողի վստահելիության մակարդակը: Վերջինս AliExpress-ից գնումներ կատարելիս ամենակարևոր գործոններից մեկն է, որ պետք է հաշվի առնել: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևյալը`

Առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում վաճառողի` անմիջապես AliExpress-ի կողմից վաստակած գնահատականին: Տվյալ ցուցանիշը կարող եք գտնել էջի աջ վերին անկյունում: Այստեղ Դուք կտեսնեք մեդալներ (լավ վարկանիշ), ադամանդներ (շատ լավ վարկանիշ) և թագեր (գերազանց վարկանիշ): Ցուցանիշին սեղմելիս Դուք կտեսնեք վաճառողի գնահատակը երեք կարևոր ցուցանիշներով "ապրանքը համապատասխանում է նկարագրությանը", "հաղորդակցում" և "առաքման արագություն": Եթե գնահատականը միջինից բարձր է, ապա Դուք այն կտեսնեք կանաչ գույնով, եթե ցածր, ապա կարմիր գույնով: Ձգտեք խուսափել կարմիր գույն ունեցող գնահատականներով վաճառողներից:

Վաճառողի վստահելիությունը գնահատելիս երկրորդ կարևոր կետը գնորդների գնահատականները/ռեյթինգները և մեկնաբանություններն են: Վերջիններիս շնորհիվ Դուք հեշտությամբ կկարողանաք պարզել տվյալ վաճառողի հաճախորդների գոհունակության մակարդակը: Դուք նաև պատկերացում կկազմեք առաքման արագության, ապրանքի չափերի (եթե վերջիններս մեծ կամ փոքր են նկարագրության մեջ նշված չափերից), ապրանքի որակի մասին և այլն: Խորհուրդ ենք տալիս 90-92%-ից ցածրվարկանիշ ունեցող վաճառողներից: