Amazon.com

Amazon.com

Մեգամոլ

https://www.amazon.com/

Հնարավոր է Nova առաքում

Amazon-ի մասին 

Կատարելով օնլայն գնումներ աշխարհի խոշորագույն ինտերնետ խանութից, դուք կգտնեք բազմաթիվ գրքեր, ամսագրեր, երաժշտություն, DVD, էլեկտրոնիկա, համակարգիչներ,հագուստ, աքսեսուար,կոշիկ,ոսկերչական իրեր,գործիքներ և սարքավորումներ, տան համար ապրանքատեսակներ,կահույք,սպորտային պարագաներ,գեղեցկության և անձնական հիգիենայի ապրանքներ և այլն:

Խորհուրդներ գնորդներին

Մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս  դառնալ հավատարմության ծրագրի մասնակից՝ Amazon Prime, որը հնարավորություն է տալիս գնորդներին օգտվել տեսանյութերից,երաժշտությունից, էլեկտրոնային գրքերից, անվճար առաքումից , ինչպես նաև այն ծառայություններից և ակցիաներից, որոնք կապված են Amazon-ի հետ: Եվ եթե տարվա ընթացքում  $ 99 թվում է մեծ գումար,Դուք կարող եք ընտրել ամսական  10,99$ տարբերակը կամ  Prime Video տարբերակը, որը կարժենա 8,99 $.

30-օրյա անվճար փորձնական տարբերակը հնարավորություն կընձեռի Ձեզ արագ տեղեկանալ ակցիաների, ինչպես նաև երկօրյա անվճար առաքման մասին: Որոշ դեպքերում Դուք հնարավորություն կունենաք  օգտվել  հաջորդ օրն անվճար առաքումից: Եթե Դուք հանդիսանում եք ուսանող և ունեք գործող էլ. փոստ, որը ավարտվում է  edu –ով, ապա կարող եք օգտվել  Amazon Prime Student-ի  6-ամսյա  անվճար տարբերակից, որը հնարավորություն է Ձեզ տալիս օգտվել Prime-ի առավելություններից, ավելացված այն բոլոր հատուկ ակցիաները, որոնք ներկայացվում են ուսանողների համար: Այս ամենից հետո Prime Student  Ձեզ համար կարժենա սովորական  Prime-ի կեսը:

Ի՞նչ է Amazon Prime-ը

Amazon Prime-ը վճարովի ծառայություն է ($99 տարեկան և 30-օրյա անվճար փորձնական տարբերակ կամ 10,99$ ամիսը), ինչը տալիս Amazon-ի օգտատերերին մի շարք առավելություններ: Այլ առավելությունների հետ մեկտեղ Amazon Prime-ի անդամները ստանում են մեկ կամ երկու օրվա ընթացքում առաքում ապրանքների մեծամասնության համար:
 

Ինչու՞  ես պետք է բաժանորդագրվեմ  Amazon Prime-ին
 

Amazon ներկայացնում է  մի քանի պատճառներ, թե ինչու կայքի այցելուները պետք է օգտվեն  Amazon Primeի բաժանորդագրությունից:
 

Առաքում

  • Անվճար երկօրյա առաքում  ԱՄՆ-ի կոնտինենտալ նահանգներում և առաքման այլ առավելություններ:
  • Անվճար առաքում նույն օրը փոստային որոշ կոդերի առկայության դեպքում:
  • Prime Pantry- Մուտք դեպի Prime Pantry, որտեղ մասնակիցները կարող են ձեռք բերել և ստանալ  կենցաղային և մթերային  ապրանքներ իրենց հասցեներով, կենդանիների խնամքի պարագաներ ֆիքսված 5.99$ վճարումով  յուրաքանչյուր Prime Pantry  տուփի համար: Prime Pantry պատվերները չեն կարող ուղարկվել Ալյասկայի, Հավայան կղզիների կամ էլ Պուերտո-Ռիկոյի հասցեներով:
  • Prime Now-Նշված քաղաքներում Դուք կարող ենք  ստանալ առաքումը 1 ժամվա ընթացքում տեղական տասնյակ հազարավոր խանութներից: Օրինակ,  այժմ Նյու-Յորքում դուք կարող եք ստանալ գարեջուր, գինի կամ այլ  սպիրտային խմիչքներ Westside Market, Union Square Wines  և Vintage Grape-ից: Չիկագոն, Լոս-Անջելեսը և Բալտիմորը ևս ներառված են այս ծրագրում:

Խնայողություն

  • Ակցիաներ, զեղչեր և բոնուսներ Amazon Mom-ի համար, որը ներառում է  20%  զեղչ մանկական տակդիրների համար Subscribe & Save-ի միջոցով  և 15% զեղչ երեխաների համար ներկայացված հատուկ ցանկից օգտվելու դեպքում:
  • Prime Early Access- Ստացեք 30 րոպե ավելի շուտ մուտք  գործելու հնարավորություն Lightning  ծրագրով  Amazon.com-ում և MyHabit.com.
  • Ստացեք 20% զեղչ նախքան  վիդեոխաղի հրապարակումը և ստացեք անվճար առաքումով 2 շաբաթ անց խաղի հրապարաումից հետո:  
  • Kindle First- Յուրքանչյուր ամիս Kindle First-ից  ստացեք  1 անվճար գիրք ներբեռնելու հնարավորություն  ԱՄՆ-ի ծրագրային բաժանորդների համար:
  • Ծնողներին դուր կգա FreeTime Unlimited-ի զեղչերը, որտեղ կարող եք մանկական բովանդակության շատ ապրանքներ գտնել:  Amazon Prime բաժանորդները  յուրաքանչյուր ամիս վճարում են 2,99$,  4,99$-ի փոխարեն:

    Ժամանց

     
  • Prime Video- Վճարովի ֆիլմերի և հեռուստածրագրերի անվճար հոսք ԱՄՆ-ում և Պուերտո-Ռիկոյում: Դրանից բացի դուք կարող եք բաժանորդագրվել  Showtime, Starz, A & E, AMC և այլ ժամանացային հեռուստաալիքների տեսագրություններին:
  • Prime Music- Անսահմանափակ անվճար մուտք հարյուրավոր Prime Playlist-երին  և ավելի քան 1 միլիոն երգեր ԱՄՆ-ի և Պուերտո-Ռիկոյի բաժանորդների համար:
  • Prime Photos- Լուսանկարների անվճար պահպանում Amazon-ի ծրագրում:
  • Kindle Owners' Lending Library-Հասանելի է ԱՄՆ-ի բաժանորդների համար:
  • Video Add-On Subscriptions- Դուք կարող եք Amazon Prime-ի միջոցով  պատվիրել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա ողջ տեսագրությունները պահպանել մեկ վայրում: Օրինակ, կարող եք ավելացնել Showtime Anytime և HBO Go մեկ հաշվի մեջ:

    Այլ առավելություններ

     
  • Amazon Elements- Հասանելություն Amazon Elements-ին, անձնական օգտագործման  պարագաներ անմիջապես Amazon-ից:
  • Amazon Prime-ի  միաժամանակ օգտագործում-Երկու մեծահասակներ, ապրելով միևնույն տնտեսությունում, կարող են ստեղծել Amazon Household,  միաժամանկ օգտագործելով Amazon Prime-ը: