Ինչպե՞ս օգտվել ծառայությունից?

Փոխադրեք Ձեր գնումները միջազգային մակարդակ: Մենք կիրականացնենք միջազգային առաքում հասանելի գներով: Մեր ծառայությունները դյուրին են օգտագործման մեջ. ուղղակի հետևեք ներքևում նշված քայլերի
հաջորդականությանը.


1. Սեղմեք «Գրանցում» կոճակը և անվճար գրանցվեք Nova կայքում - լրացրեք պահանջվող դաշտերը` էլեկտրոնային փոստի հասցե, երկիր, անունը և ազգանունը, գաղտնաբառ: Գրանցվել կարող եք նաև սոցիալական ցանցերի միջոցով:


2. Բացեք «Իմ տվյալները» էջը և սեղմեք «նոր ստացող» կոճակի վրա - Ստացողն այն անձն է, ում անունով մենք ուղարկելու ենք Ձեր փաթեթներն արտասահմանից: Այս տվյալները մեզ հարկավոր են Ձեր հետագա փաթեթների ուղարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար:

 

3. Լրացրեք պահանջվող դաշտերը - Ձեզ կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է լրացնել անուն և ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հասցե և հեռախոսահամար: Լրացրեք բոլոր դաշտերը և սեղմեք «Ավելացնել» կոճակը:

Ստացողի մասին տեղեկությունները հետագայում կարող են օգտագործվել մաքսային և այլ անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու համար: Համոզվեք, որ ստացողի մասին (ներառյալ
անձնագրային և այլ տվյալներ) տեղեկությունները ճշգրիտ են լրացված:

4. Բացեք «Իմ միջազգային հասցեներ» էջը և ծանոթացեք Ձեր արտասահմանյան հասցեներին - այստեղ Դուք կտեսնեք Ձեր միջազգային հասցեները ըստ երկրների: Արտասահմանյան խանութներից գնումներ կատարելիս՝ որպես առաքման հասցե նշեք հենց այս հասցեները: (թե ինչպե՞ս տեսեք այստեղ)

 

Եթե Դուք ունեք մի քանի ստացող, ապա ուշադրություն դարձրեք, թե որ ստացողն է ընտրված վերևում: Յուրաքանչյուր ավելացված ստացողի համար հասցեները բացառիկ են:

5. Կատարեք գնումներ - Արտասահմանյան խանութներից գնումներ կատարելիս, որպես առաքման հասցե նշեք Ձեր Nova հասցեն: Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն խանութների ընտրության հարցում օգտվեք Nova-ի խանութների ցանկից: Այստեղ Դուք կգտնեք ոչ միայն արտասահմանում գտնվող հետաքրքիր խանութներ, այլև մեր գործընկերների կողմից Nova օգտատերերին տրամադրվող շահեկան cashback առաջարկներ:


6. Հետևեք Ձեր պատվերին - Երբ Ձեր պատվերները առաքվեն մեզ, մենք կուղարկենք Ձեզ պատվերի ստացման մասին էլեկտրոնային ծանուցում : Մենք կխմբավորենք, կփաթեթավորենք և կուղարկենք Ձեր պատվերները Ձեր իսկ կողմից նշված հասցեով: Հարկ չկա անհանգստանալու մաքսային ձևակերպումների համար, այդ ամենը մենք կանենք Ձեր փոխարեն:

Ձեր ծանրոցի գտնվելու մասին տեղեկությունները հասանելի կլինեն հետևելու համար նախատեսված` իրեն ամրակցված համարով (tracking number):

7. Ընտրեք առաքման տարբերակը- Ձեր պատվերը կարող եք ստանալ առաքման միջոցով կամ սպասարկման մոտակա կետից ինքնաարտահանումով: Ձեր իսկ հարմարավետության համար առաքման Ձեր հասցեները կարող եք պահպանել Ձեր անձնական էջում: