Գտնում ենք շահավետ առաջարկներ համացանցում - խորհուրդներ Nova-ի աշխատակիցներից

02.10.2017 Շոփփինգի գաղտնիքներ

Kinja Deals

Nova-ի թիմը ամեն օր ստուգում է այս կայքը: Այստեղ մենք գտնում ենք կուպոններ և հատուկ առաջարկներ ամենատարբերներ կատեգորիաների ապրանքների համար` տեխնիկա, խոհանոցային պարագաներ, հագուստ և շատ ավելին հայտնի արտադրողներից: 

Slickdeals

Slickdeals-ն առցանց համայնք է, որի յուրաքանչյուր անդամ տեղադրում է կոպոններ և ընթացիկ ակցիաների մասին տեղեկատվություն, ինչպես նաև գնահատում է շուկայում գործող առաջարկներից լավագույները: Այս կայքում Դուք կգտնեք բացառապես օգտակար տեղեկատվություն:

Buzzfeed Shopping – Deals Section

Buzzfeed-ը հեշտացնում է առցանց գնումներն ու դարձնում է վերջիններս առավել թափանցիկ, շնորհիվ իր տարատեսակ շոփփինգ ձեռնարկների և հաճախորդների գնահատականների: Մենք իսկապես շատ ենք հավանում այս կայքի հատուկ առաջարկների բաժինը, քանի որ այն կառավարվում է անմիջապես մեծագույն առցանց վաճառողների կողմից, ինչպիսին է օրինակ Amazon-ը:

Groupon Coupons

Այս կայքի գլխավոր էջում Դուք կգտնեք օրվա ընթացիկ լավագույն ակցիաների ընտրանին: Ինչպես նաև կարող եք գտնել առանձին առաջարկներ ըստ Ձեր նախընտրած կատեգորիայի: