10 հնարք eBay-ից գնելիս

02.10.2017 Շոփփինգի գաղտնիքներ

eBay-ը եղել է և մնում է օգտագործված ապրանքների վաճառքով զբաղվող աշխարհի առաջատարը: Եթե կա որևէ բան, որ ցանկանում եք ձեռք բերել, միշտ կգտնվի մեկը, ով վաճառում է այն eBay-ում:

Սակայն կայքի` առավել քան 170 միլիոն օգտագործողներից շատերը սովորաբար անհրաժեշտից առավել շատ են վճարում, քան կարող էին:

Եթե հաճախ եք օգտվում eBay-ից, խորհուրդ ենք տալիս անպայման ծանոթանալ eBay-ում խնայելու այս 10 կարևոր մեթոդներին:

1. Մի թողեք, որ Ձեզ շփոթմունքի մեջ գցեն

eBay-ում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ իրերը վաճառվում են շատ անգամ առավել բարձր գնով, քան իրենց իրական արժեքն է:

Երբեմն Ձեզ կարող է թվալ, թե որոշակի իրը շատ մեծ արժեք ունի, միայն այն պատճառով, որ այլ մարդիկ սխալմամբ մեծ դրույքներ են դրել: Միշտ զգոն եղեք և գնահատեք ապրանքի արժեքը անկախ դրված դրույքներից:

2. Օգտագործեք ավտոմատ դրույքադրում (bidding)

Ebay-ը բավականին բարի է իր հաճախորդների նկատմամբ և խնայելով Ձեր ժամանակը թույլ է տալիս կարգավորել ավտոմատ դրույքներ:

Միակ բանը, որ այս դեպքում Ձեզանից պահանջվում է, տեղադրել առավելագույն դրույքաչափ և eBay-ը ավտոմատ կտեղադրի Ձեր դրույքն այնպես, որ Դուք միշտ մնաք ամենամեծ դրույք դնողը:

3. Ստուգեք իրի նախկին վաճառքի գները

Եթե Դուք բացարձակ պատկերացում չունեք, թե որն է Ձեր նախընտրած ապրանքի արդար գինը, ապա օգտվեք նմանատիպ ապրանքների նախկին վաճառքերի գներից: 

Որոնման տողի ներքևից անցեք ընդլայնված որոնման և ընտրեք վաճառված հայտարարություններ դաշտը: Սա Ձեզ թույլ կտա նախկին վաճառքների լիարժեք ցուցակը: Հենց միջին արժեքն էլ ընտրեք, որպես իրական արժեքին ամենամոտը:

4. Որոնեք տեղական շուկայում

Մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է մեծ ապրանքներին` հեծանիվ, կահույք, վաճառողները ձգտում են վաճառել այդ ապրանքները միայն տեղական շուկայում: Այսպիսով նրանք խուսափում են մեծ իրերի համար գանձվող առաքման բարձր արժեքից: 

Տեղական շուկա նշանակում է առավել քիչ քանակությամբ հավակնորդներ և արդյունքում ցածր գնով ձեռք բերելու հնարավորություն:

Տեղական հայտարարություններին ծանոթանալու համար ընդլայնված որոնման մեջ գտնվող տեղադիրք դաշտում լրացրեք Ձեր փոստային ինդեքսը կամ օգտվեք Baycrazy's տեղական հայտարարությունների որոնման գործիքից:

Ստուգեք Ձեր Nova արտասահմանյան հասցեները: Ամեն հասցե ունի իր փոստային ինդեքսը, հենց այս ինդեքսներով էլ կարող եք գտնել մեր պահեստների հարևանությամբ գտնվող տեղական հայտարարությունները:

5. Կատարեք վերջին րոպեյի դրույքներ

Դրույք դնելու լավագույն պահը ավարտի վերջին րոպեներն են, երբ շատ քիչ ժամանակ է մնացել այլ դրույքներ դնելուն:

Lastminute Auction-ը բավականին օգտակար գործիք է, որի միջոցով Դուք կարող եք գտնել բոլոր ավարտվող հայտարարությունները:

6. Օգտվեք վաճառողի սխալներից

Շատ հաճախ հայտարարությունը կարող է չերևալ որոնման արդյունքներում վաճառողի մեղքի պատճառով (սկսած պարզ տառասխալներից մինչև կոպիտ սխալներ): Եվ սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար:

Օրինակ, եթե որևէ մեկը փորձում է վաճառել Ջինսե վերարկու, բայց իր ապրանքն անվանել է Մուգ կապույտ վերարկու: Պարզ է, որ ջինսե բառով ոչ ոք նրա հայտարարությունը չի գտնի:

No Bids կայքը գտնում և հրապարակում է դրույք չունեցող բոլոր հայտարարությունները:

7. Ստեղծեք որոնման ծանուցումներ

Պարզ, բայց արդյունավետ հնարք: Կայքը թույլ է տալիս հետևել որոնման արդյունքներին, և որքան սպեցիֆիկ է Ձեր որոնումը, այնքան մեծ է այս հնարավորության արդյունավետությունը:

8. Խնայեք առաքման գնի մեջ

Հաճախ են լինում դեպքեր, երբ վաճառողները արհեստականորեն բարձրացնում են վաճառքի գինը առաքման արժեքի հաշվին: Ebay-ը չունի սահմանված առաքաման սակագներ և հենց դա էլ տալիս է նրանց նման հնարավորություն: 

Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ առաքման շուկայական արժեքներին նախապես:

Իսկ ինչ վերաբերում է միջազգային փոխադրմանը, ապա օգտագործեք Ձեր Nova ԱՄՆ հասցեն և վստահեք միջազգային փոխադրումները մեզ: Փոխադրման մոտավոր արժեքն էլ կարող եք հաշվարկել օգտվելով մեր առաքման հաշվիչից:

9. Փնտրեք գիշերային ժամերին ավարտվող աճուրդներ

Երբեմն վաճառողները պատահաբար հայտարարության ավարտը նշանակում են գիշերային ժամերին, որի հետևանքով շատ քիչ մարդ է մասնակցում վերջին րոպեների դրույքադրումներին:

Baycrazy ունի գիշերային որոնման գործիք, որը Ձեր փոխարեն գտնում է հենց գիշերային ժամերին ավարտվող հայտարարությունները:

10. Խուսափեք կլոր թվով դրույք կատարելուց

Պատկերացրեք , որ Ձեզ հետ մեկտեղ ցանկանում են $10-ի դրույք կատարել: Նույնիսկ $10.01դրույքի դեպքում կհաղթեք Դուք:

Եթե կարծում եք, որ ձեզանից բացի շատերը նման կերպ կվարվեն, ապա մի քանի ցենտով բարձրացրեք Ձեր նախատեսած դրույքը:

Օրինաչափորեն շահում է նա, ով ավելի բարդ դրույք է կատարել (օրինակ $21.74 $20.00-ի փոխարեն).