Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Օգտագործելով տվյալ  ինտերնետային կայքը` Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ: Եթե Դուք չեք համաձայնում սույն օգտագործման պայմաններին, ապա չեք կարող օգտագործել այս կայքը:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

  1. Տվյալ Կայքը նախատեսված է միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ Դուք կա՛մ առնվազն 18 տարեկան եք, կա՛մ էմանսիպացված անչափահաս, կա՛մ էլ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը Կայքից օգտվելու համար:

  2. Դուք նաև հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն Օգտագործման Պայմաններով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու համար և պարտավոր եք ընդունել այս Օգտագործման Պայմաններն ու առաջնորդվել  դրանցով: Բոլոր դեպքերում, Դուք հաստատում եք, որ Ձեր տարիքը գերազանցում է 13 տարեկանը, քանի որ տվյալ Կայքը նախատեսված ՉԷ 13 տարեկանից ցածր անչափահասների համար:

  3. ԾԱՆՈՒՑՈՒՄ 13-ԻՑ ՏԱՐԵԿԱՆԻՑ ՑԱԾՐ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ. եթե Ձեր տարիքը ցածր է 13-ից, ԴՈՒՔ ՉՊԵՏՔ Է ՕԳՏՎԵՔ ՏՎՅԱԼ ԿԱՅՔԻՑ: Խնդրում ենք մեզ չուղարկել Ձեր անհատական տվյալները, ներառյալ՝ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, անունը և/կամ կապի միջոցների մասին տեղեկություններ: Եթե Դուք ցանկանում եք կապ հաստատել Նովայի հետ, դա կարող եք անել միայն Ձեր ծնողի և օրինական խնամակալի միջոցով:

  4. Համաձայնվելով սույն Օգտագործման Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Կայքում հրապարակված Ծառայություններից: Եթե Դուք լրիվ գործունակ չեք և չեք կարող ինքնուրույն օգտվել Ծառայություններից, դրանցից օգտվելու համար Դուք պետք է ստանաք ձեր ծնողների կամ այլ իրավասու խնամակալների համաձայնությունը:

  5. Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից:

  6. Համաձայնվելով սույն Օգտագործման Պայմաններին, Դուք ընդունում եք, որ Ձեր կողմից ներկայացված տվյալները ճշգրիտ են և Ձեր կողմից անհավաստի տվյալների տրամադրման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԸՆԴՈՒՆՈՒՄ

  1. Եթե Հաճախորդը իրավաբանական անձ է, ապա այդ դեպքում Ընկերության և Հաճախորդի միջև կնքվում է երկկողմանի պայմանագիր էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային ստորագրությամբ՝ Կայքում հասանելի իրավաբանական անձանց հետ փոխհարաբերություններ սահմանող մեթոդներով։

  2. Սույն Պայմանները կարող են ժամանակ-առ-ժամանակ փոփոխվել՝ Ընկերության հայացողությամբ։ Օգտվելով Կայքից, Դուք համաձայնում եք անվերապահորեն հետևել սույն Պայմաններին, դրանց փոփոխություններին և հավելվածներին։ Պայմանների փոփոխության կամ համադրման պարագայում Ընկերությունը Ձեզ կուղարկի ծանուցում փոփոխության բովանդակության մանրամասները պարզաբանելու նպատակով։ Կայքից օգտվելու համար Դուք պետք է ընդունեք Պայմանները և դրանց բոլոր փոփոխությունները և հավելվածները։

  3. Ընկերությունը կարող է տրամադրել Պայմանների հայերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով թարգմանություններ/տարբերակներ: Դուք հասկանում և համաձայնում եք, որ Պայմանների որևէ այլ լեզվով տրամադրած թարգմանությունը/տարբերակը Ձեր հարմարավետության համար է, և Ընկերության հետ Ձեր հարաբերությունները կարգավորվում են Օգտագործման Պայմանների այն երկրի պաշտոնական լեզվի տարբերակով, որտեղ մատուցվում են Ծառայությունները:

  4. Ընկերության և Հաճախորդների միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Կայքում տեղադրվածհրապարակային օֆերտային պայմանագրի (այսուհետ՝ Օգտագործման Պայմաններ, կամ Պայմաններ) միջոցով, որըկնքվում է Կայքում գրանցվելու պահին՝ Ընկերության և Հաճախորդի միջև։ Հաճախորդի կողմից Կայքում հասանելիծառայություններից օգտվելը նշանկում է, որ Հաճախորդը կարդացել և հասկացել է Օգտագործման Պայմանները ևանվերապահորեն ընդունում է դրանք։

  5. Սույն դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են «Նովա Էքսպրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, կամ Նովա) իրավահարաբերությունները Ընկերության բոլոր հաճախորդների հետ (իրավաբանական և ֆիզիկական անձինք): Ընկերությունը ծառայություններ (այսուհետ՝ Ծառայություններ) է մատուցում իր հաճախորդներին (այսուհետ նաև՝ Հաճախորդ, կամ Օգտատեր, կամ Դուք, կամ Ձեր, կամ Ձեզ) www.nova.am կայքի (այսուհետ նաև՝ Կայք) միջոցով ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Եվրոպական Միությունում, ՌԴ-ում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրատներում, աշխարհի տարբեր երկրներում` իր սեփական միջոցներով, կամ էլ իր գործընկերների միջոցով:

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

  1. Ծրագրային Ապահովումը կարող է ավտոմատ կերպով ներբեռնվել Ձեր համակարգչին և տեղադրվել և կարգավորվել Ձեր համակարգչի հատկանիշներին համապատասխան։ Ժամանակ-առ-ժամանակ Ծրագրային Ապահովումը կարող է ավտոմատ կերպով ներբեռնել հավելումներ և լրացումներ Ծրագրային Ապահովումը շտկելու, մատուցվող Ծառայությաունները համալրելու, զարգացնելու և ընդլայնելու նպատակով։ Դուք համաձայնում եք ընդունել բոլոր նման փոփոխությունները և թույլ եք տալիս Նովային ավտոմատ կերպով ներբեռնել նման համալրումները Ձեզ ի գիտություն, կամ առանց Ձեզ տեղյակ պահելու։

  2. Ծրագրային Ապահովման սկզբնական կոդերը, կամ դրանց մի մասը, կարող են տրամադրվել Ձեզ միայն Ձեր համաձայնությամբ և Նովայի թույլատվությամբ, ինչպես նաև հատուկ ուղեկցող պայմաններով, որոնցով կկարգավորվի նման կոդերի տրամադրումը՝ երրորդ ծրագրերի և համակարգերի հետ ինտեգրացման համար։ Նովան, իր հայացողությամբ, կարող է մերժել նման կոդերի տրամադրումը, եթե որոշի որ Ձեր կողմից կոդերի օգտագործումը չի համապատասխանում սույն Օգտագործման Պայմաններին կամ Նովայի շահերին։

  3. Դուք համաձայնում եք, որ չեք ապակոմպիլացնի, և չեք կատարի փորձ վերականգնելու Ծրագրային Ապահովման սկզբնական կոդերը։

  4. Նովան Ձեզ շնորհում է անձնական, համատարած, ետ կանչվող (չեղարկվող), սահմանափակ, չվերանշանակվող, չվերալիցենզավորվող, առանց մենաշնորհի և հեղինակային իրավունքի, ոչ էքսկլյուզիվ լիցենզիա օգտագործելու Ծրագրային Ապահովումը՝ համաձայն սույն Օգտագործման Պայմանների։

  5. Տվյալ Կայքը, ինչպես նաև բոլոր տիպի ծրագրեր և ծրագրային ապահովում (այսուհետ նաև՝ Ծրագրային Ապահովում), որոնց միջոցով Ընկերությունը մատուցում է Հաճախորդներին իր Ծառայությունները, հանդիսանում են Ընկերության կամ իր գործընկերների սեփականությունը։ Եթե Ծրագրային Ապահովումը պարունակում է յուրովի օգտագործման պայմաններ կամ դրանց հղում, ապա Ծրագրային Ապահովման օգտագործումը կարգավորվում է ուղեկցող օգտագործման պայմանների կանոններով։ Եթե նման օգտագործման պայմաններ հատուկ նշված չեն Ծրագրային Ապահովման շրջանակներում, ապա Ծրագրային Ապահովման օգտագործումը կարգավորվում է սույն Օգտագործման Պայմաններով։

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

  1. Կայքի և Նյութերի կամ դրանց որևէ մասի պատճենահանումն ու վերարտադրությունը որևէ այլ սերվերի վրա կամ տեղակայման վայրում հետագա վերարտադրման կամ վերաբաշխման նպատակով բացահայտորեն արգելված է: Դուք նաև համաձայնում եք Ծառայություններից չվերարտադրել, չկրկնօրինակել կամ չպատճենահանել  Քոնթենթ կամ Նյութեր և համաձայնում եք ենթարկվել կայքի վրա տեղադրված հեղինակային իրավունքի կամ այլ ծանուցումներին: Առանց վերոհիշյալի սահմանափակման՝ Դուք համաձայնում եք չվերարտադրել, չպատճենահանել, չկրկնօրինակել, վաճառել, վերավաճառել կամ շահագործել Ծառայությունների որևէ մաս որևէ առևտրային նպատակով:

  2. Ծառայությունները պաշտպանված են հեղինակային իրավունքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով թույլատրելի առավելագույն չափով: Ծառայությունների վրա կամ դրանց միջոցով ցուցադրվող Նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, որպես կոլեկտիվ ստեղծագործություն և կամ/կոմպիլյացիա, համաձայն հեղինակային օրենսդրության և միջազգային կոնվենցիաների: Կայքի, Նյութերի կամ կոլեկտիվ ստեղծագործության կամ կոմպիլիացիայի ցանկացած վերարտադրություն և փոփոխություն բացահայտորեն արգելված է:

  3. Դուք համաձայնում եք չմոլորեցնել, չանջատել կամ այլ կերպ չմիջամտել Կայքի անվտանգությանը վերաբերող հնարավորություններին կամ այլ հնարավրություններին, որոնք կանխարգելում կամ խստացնում են Քոնթենթի պատճենահանումն ու օգտագործումը կամ սահմանափակումներ են դնում Կայքի և Նյութերի օգտագործման նկատմամբ:

  4. Նովան վերապահում է Կայքի և Նյութերի նկատմամբ բոլոր իրավունքները, որոնք բացահայտ կերպով չեն ընձեռվել այլ անձանց: Դուք համաձայնում եք չներգրավվել Նյութերի օգտագործմանը, պատճենահանմանը կամ բաշխմանը այլ կերպ, քան սույնով բացահայտորեն թույլատրված եղանակները, ներառյալ Կայքի միջոցով երրորդ անձանց Նյութերի օգտագործումը, պատճենահանումը կամ բաշխումը որևէ առևտրային նպատակով: Եթե Դուք անհատական օգտագործման նպատակով ներբեռնում եք Նյութերի պատճենը, Դուք պարտավոր եք պահպանել դրանում պարունակված բոլոր հեղինակային իրավունքները:

  5. Կայքի Նյութերը տրամադրվում են «ԻՆՉՊԵՍ ՈՐ Է» միայն Ձեր տեղեկացման և անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենազավորվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

  6. Դուք ընդունում և համաձայնում եք, որ Կայքի վրա առկա բոլոր նյութերը, բացառությամբ օգտագործողի Քոնթենթի, որոնք Դուք լիցենզավորել եք սույն Պայմաններով, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստը, ծրագրերը, սկրիպտերը, գրաֆիկան, ֆոտոները, ձայները, երաժշտությունը, վիդեոները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նմաները («Նյութեր»), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները («Նշաններ») պատկանում են Նովային կամ լիցենզավորված են նրա կողմից և ենթակա են հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության իրավունքների՝ համաձայն օրենսդրությամբ սահմանված և միջազգային կոնվենցիաների:

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՅՔԵՐ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐ

  1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքի միջոցով Երրորդ Անձանց կողմից առաջարկվող և մատուցվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար:

  2. Կայքը կարող է պարունակել այլ Կայքերի հղումներ կամ հիպերլինկեր (այսուհետ նաև՝ Այլ Կայքեր), հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, գրաֆիկ նկարներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց (այսուհետ նաև՝ Երրորդ Անձինք): Ընկերությունը չի ներկայացնում այդ Երրորդ Անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, իսկությունը, հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում Երրորդ Անձանց նյութերի և Այլ Կայքերի համար:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

  1. Որևէ դեպքում Նովան, նրա պաշտոնյաները, տնօրենները, աշխատողները կամ գործակալները պատասխանատվություն չեն կրում ուղղակի, անուղղակի, պատահական, հատուկ, հետևանքային կամ օրինակելի վնասների համար (նույնիսկ երբ Նովան զգուշացվել է նման վնասների հավանականության մասին), որոնք առաջացել են Կայքը կամ Ծառայությունները Ձեր կողմից որևէ կերպ օգտագործելուց, ներառյալ, առանց սահմանափակվելու այն դեպքերը, երբ վնասներն առաջացել են Ձեր կողմից Կայքը կամ Ծառայությունները սխալ օգտագործելուց, Կայքը կամ Ծառայություններն օգտագործել չկարողանալուց կամ Կայքի կամ Ծառայությունների խաթարումներից, կասեցումից, փոփոխություններից, ձևափոխումից կամ դադարեցումից:

  2. Մեկ կամ մի քանի Օգտագործողների հետ վեճ ունենալու դեպքում դուք սույնով ազատում եք Ընկերությանը, նրա պաշտոնյաներին, աշխատողներին, գործակալներին և իրավահաջորդներին բոլոր տեսակի հայցերից, պահանջներից և վնասներից (փաստացի և հետևանքային) բոլոր տեսակի և բնույթի, հայտնի և անհայտ, կասկածելի և միանշանակ, բացահայտված և չբացահայտված, որոնք բխում են և/կամ որևէ կերպ կախված են նման վեճերից և/կամ Ծառայություններից:

  3. Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ընկերությունը որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրում նման գործարքների արդյունքում առաջացած որևէ վնասի կամ բաց թողնված օգուտի համար: Կայքի շուրջ դրա Օգտատերերի, ինչպես նաև Օգտագործողների և երրորդ անձանց միջև վեճի առկայության դեպքում Դուք ընդունում և համաձայնում եք, որ Նովան որևէ կերպ պարտավորություն չի կրում այդ վեճերին մասնակցելու համար:

  4. Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքի կամ Ծառայությունների միջոցով Ձեր կողմից հայտնաբերված անձանց և/կամ կազմակերպությունների հետ Ձեր հաղորդակցության համար: Սա ներառում է, սակայն չի սահմանափակվում  վճարումներն ու Ապրանքների և Ծառայությունների առաքումը և նման գործարքների հետ կապված այլ պայմանները, ժամկետները, երաշխիքներն ու հավաստիացումները: Այս գործարքները բացառապես Ձեր և նման անձանց և/կամ կազմակերպությունների միջև են:

Պատասխանատվության այս սահմանափակումը նաև կկիրառվի Կայքի կամ Ծառայությունների կամ դրանց կապակցված կայքերի հետ կապված կամ դրանց միջոցով ստացված կամ գովազդված ապրանքների կամ ծառայությունների պատճառած վնասների, ինչպես նաև այն վնասների կապակցությամբ, որոնք առաջացել են Կայքի կամ Ծառայությունների միջոցով ստացված կամ այնտեղ գովազդված տեղեկատվության, կարծիքների կամ խորհրդատվության հետևանքով: Այդ սահմանփակումները կկիրառվեն օրենքով թույլատրելի առավելագույն չափով: Դուք հատուկ ընդունում և համաձայում եք, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ Օգտագործողի կամ երրորդ անձի տեղադրած Քոնթենթի կամ նվաստացնող, վիրավորական կամ անօրինական վարքագծի համար և վերոհիշյալի հետ կապված բոլոր ռիսկերն ու վնասներն ամբողջությամբ ընկած են Ձեզ վրա:

  1. Կայքը կառավարվում և առաջարկվում է Նովայի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող իր գործընկերոջ գրասենյակից, կամ այլ հատուկ նախատեսված վայրերից, որոնք Նովան կարող է հատկացնել ժամանակ առ ժամանակ՝ տարբեր աշխարհագրական տարածքներում ընդլայնվելու նպատակով: Նովան որևէ երաշխավորություն կամ հավաստիացում չի տալիս, որ Կայքը կարելի է օգտագործել այլ վայրերից: Նրանք, ովքեր Կայք մուտք են գործում կամ դրանից օգտվում են այլ յուրիսդիկցիաներից, դա կատարում են իրենց սեփական կամքով և ռիսկով և պատասխանատու են տեղական իրավունքի պահանջներին համապատասխանելու համար:

ՎՆԱՍՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ

  1. Դուք համաձայնում եք պաշտպանել և վնասներից զերծ պահել Ընկերությանը, իր դուստր և կախյալ ընկերություններին, փոխկապակցված անձանց, իրավահաջորդներին, իրավունքները ստացած անձանց, տնօրեններին, պաշտոնյաներին, գործակալներին, Ծառայություններ տրամադրողներին, մատակարարներին և աշխատողներին որևիցէ և բոլոր պահանջներից, վնասներից, պարտավորություններից, կորուստներից, պատասխանատվությունից, պարտքի հետ կապված և այլ ծախսերից (ներառյալ և չսահմանափակվելով փաստաբանների վճարները), որոնք ծագում են՝
  • Ձեր կողմից Կայք մուտք գործելուց և այն օգտագործելուց,
  • սույն Պայմանները Ձեր կողմից խախտելուց,
  • Ձեր կողմից երրորդ անձանց իրավունքները խախտելուց, ներառյալ չսահմանափակվելով որևէ հեղինակային իրավունք, ապրանքանիշ, առևտրային գաղտնիք կամ այլ գույք կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք, կամ
  • ցանկացած պահանջից, որ Ձեր Քոնթենթը վնաս է պատճառել որևէ երրորդ կողմի: Սույն պաշտպանությունն ու վնասներից զերծ պահելու պարտավորությունը ուժի մեջ կմնան սույն Պայմանների դադարեցումից, փոփոխությունից կամ ուժը կորցնելուց և Ձեր կողմից Ծառայություններն ու Կայքն օգտագործելուց հետո:

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

  1. Ծանուցումը կհամարվի հանձնված էլ.փոստի նամակն ուղարկելուց հետո 24 ժամ անց, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղարկող կողմը տեղեկացվում է, որ էլ.փոստը վավեր չէ: Որպես այլընտրանք, Մենք կարող ենք իրավաբանական ծանուցումը Ձեզ ուղարկել մեզ մոտ առկա հասցեով ծանուցում ուղարկելով: Նման դեպքում ծանուցումը կհամարվի հանձնված ծանուցման փոստային առաքումից հետո երեք օր անց:

  2. Բացառությամբ բացահայտորեն նշված դեպքերի, իրավաբանական ծանուցումները պետք է սպասարկվեն Ընկերության ազգային գրանցված գործակալի կողմից (Նովայի դեպքում) կամ գրանցման ընթացքում Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով (Ձեր դեպքում) և/կամ Կայքում հասանելի էլեկտրոնային ծանուցման եղանակով:

  3. Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ իր բացառիկ հայեցողությամբ փոփոխել Պայմանները և Կայքի ու Ծառայությունների օգտագործումը կարգավորող այլ կանոնները: Նման փոփոխությունների դեպքում Նովան կպատրաստի Պայմանների կամ կիրառելի քաղաքականությունների նոր կրկնօրինակ և Ձեզ կուղարկի փոփոխությունների մասին ծանուցում: Նովան կարող է պահանջել տրամադրել թարմացված Պայմանների կամ քաղաքականությունների նոր համաձայնություն հատուկ ձևով՝ մինչև Կայքի և Ծառայությունների հետագա օգտագործումը թույլատրելը: Հակառակ դեպքում, փոփոխված Ծառայությունների օգտագործելը հաստատում է Ձեր կողմից փոփոխությունների ընդունումը: Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը կարգավորվում է օգտագործման պահին Կայքում տեղադրված կամ փոփոխված Ծառայություններում առկա Պայմաններով:

  4. Կարևոր ծանուցումները, որոնք պահանջում են Օգտատիրոջ գործողություն կամ արձագանք, կրկնօրինակվում են և կրկնօրինակը ուղարկվում է Օգտատիրոջ էլեկտրոնային հասցեով։

  5. Ընկերությունը կարող է ուղարկել ծանուցումներ Ձեր պատվերի/առաքանու կարգավիճակի փոփոխման մասին։ Ծանուցումները ստացվում են Ձեր անձնական հաշվի Ծանուցումներ էջում։ Դրանք տեսնելու համար Դուք պետք է այցելեք Ձեր անձնական էջը։

ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐ

  1. Այն դեպքում, երբ կողմն ընտրում է արբիտրաժ, կողմերը պետք է նախաձեռնեն այդպիսի արբիտրաժ կողմերի միջև համաձայնեցված կարգով ընտրված այլընտրանքային վեճեր լուծող մարմնի (ADR) միջոցով: ADR տրամադրողը և կողմերը պետք է ենթարկվեն հետևյալ կանոններին՝

  2. Այն պահանջները (բացառությամբ հայցի նկատմամբ ապահովման միջոցներ կիրառելու (injunction) կամ արդարության իրավունքից բխող այլ պաշտպանություն փնտրելու պահանջների), որոնցով պահանջվող գումաը պակաս է 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի, իրավունքների պաշտպանություն հայցող կողմը կարող է ընտրել վեճը լուծել պակաս ծախսատար ձևով՝ պարտադիր հեռակա արբիտրաժի (non-appearance based arbitration) ձևով:

  3. Դուք համաձայնում եք, որ Նովայի դեմ ցանկացած պահանջ կամ վեճ ենթակա է բացառապես Ձեր Երկրի, իսկ Ձեր Երկրում Ծառայությունների մատուցման պաշտոնական բացակայության դեպքում՝ Կալիֆորնիայի Սանտա Կլարա շրջանի նահանգային կամ դաշնային դատարանների ընդդատությանը, բացառությամբ կողմերի համաձայնությամբ կամ ստորև նշված Արբիտրաժային Տարբերակով նախատեսված դեպքերի:

  4. Սույն Պայմանների նկատմամբ բոլոր առումներով կկիրառվի Ձեր Երկրոի/նահանգի իրավունքը, այնպես, ինչպես այն կկիրառվեր Ձեր Երկրի ռեզիդենտների միջև կնքվող և կատարվող գործարքների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու օրենսդրության հակասող դրույթները:

  5. Ձեր կամ այլոց կողմից թույլ տրված որևէ խախտմանը մեր չարձագանքելը չի զրկում մեզ հետագայում այդ և նման խախտումների դեպքում գործելու իրավունքից: Ձեր կամ Նովայի միջև վեճի առաջացման դեպքում մեր նպատակը կլինի Ձեզ տրամադրել վեճը արագ լուծելու չեզոք և ոչ ծախսատար միջոցներ: Համապատասխանաբար, Դուք և Նովան համաձայնում եք, որ սույն Պայմաններից կամ մեր Ծառայություններից ծագող որևէ պահանջ կամ օրենքից կամ արդարության իրավունքից բխող որևէ հակասություն մենք կլուծենք համաձայն ստորև բերված ենթակետերի, կամ Մեր և Ձեր միջև կնքված գրավոր համաձայնությամբ նախատեսված կարգով: Մինչև այս տարբերակներին ձեռնամուխ լինելը մենք հետևողականորեն խորհուրդ ենք տալիս նախևառաջ դիմել ուղիղ Մեզ: Մենք կուսումնասիրենք վեճն այլընտրանքային վեճերի լուծման ընթացակարգերի (այնպիսիք, ինչպիսիք են հաշտեցումը կամ առևտրային արբիտրաժը) միջոցով լուծելու խելամիտ պահանջը որպես դատավարության այլընտրանք:

  6. Մենք չենք երաշխավորում շարունակական, չընդհատվող կամ ապահով մուտք դեպի մեր Ծառայություններ, և մեր Կայքի գործունեությունը կարող է խոչընդոտվել մեր հսկողությունից դուրս գտնվող մի շարք հանգամանքներով: Դուք համաձայնում եք, որ սույն Պայմանները և դրա ներառած բոլոր համաձայնագրերը կարող են Ընկերության կողմից վերջինիս բացառիկ հայեցողությամբ ինքնաբերաբար զիջվել որևէ երրորդ անձի՝ միաձուլման կամ կլանման, ակտիվների վաճառքի կամ այլ գործարքների դեպքում: Վերնագրերը բացառապես հղումների համար են և որևէ կերպ չեն բնորոշում, սահմանափակում, մեկնաբանում կամ նկարագրում որևէ բաժնի ոլորտը կամ ընդգրկումը:

  • արբիտրաժային վարույթը պետք է անցկացվի հեռախոսով, օնլայն և/կամ հիմնված լինի միայն գրավոր ընթացակարգի վրա, որի կոնկրետ ձևը որոշում է վարույթը նախաձեռնող կողմը,
  • արբիտրաժային վարույթը չի ենթադրի կողմերի կամ վկաների անձնական ներկայություն, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան սահմանված չէ, և
  • արբիտրի կողմից կայացված ցանկացած վճիռ կամ որոշում կարող է ներկայացվել իրավասու յուրիսդիկցիայի ցանկացած դատարանում:
  1. Նովայի դեմ Ձեր կողմից ներկայացվող բոլոր պահանջները պետք է լուծվեն սույն Իրավաբանական Վեճերի բաժնին համապատասխան: Սույն բաժնին հակառակ բերվող բոլոր պահանջները կհամարվեն ոչ պատշաճ ձևով ներկայացված: Իրավաբանական Վեճերի բաժնին հակառակ պահանջներ ներկայացնելու դեպքում Նովան իրավունք կունենա վերականգնելու փաստաբանի ծախսերն ու վճարներն ընդհուպ մինչև 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, պայմանով, որ Նովան նախապես Ձեզ գրավոր ծանուցել է ոչ պատշաճ ձևով ներկայացված պահանջի մասին և Դուք պատշաճ ձևով պահանջը ետ չեք վերցրել:

ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ

  1. Սույն Պայմանների նկատմամբ և Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված Օգտատերերի, նրանց գրանցած Ստացողների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Հայաստանում գրանցված Օգտատերերի, Ստացողների և Նովայի միջև ծագած բոլոր վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության դատարաններում, եթե այլ բան գրավոր կերպով համաձայնեցված չէ կողմերի միջև:

Եթե Օգտատերը և/կամ Ստացողը գրանցված է այլ երկրում (Նշանակման Երկիր), ապա այդ Օգտատերերի, Ստացողների և Նովայի միջև ծագած բոլոր վեճերը ենթակա են լուծման Նշանակման Երկրի դատարաններում, եթե Ընկերությունը ունի գրասենյակ Նշանակման Երկրում։ Եթե Ընկերությունը չունի գրասենյակ Նշանակման Երկրում, ապա բոլոր նխված վեժերը կողմերի միջև լուծվում են ԱՄՆ Դելավեր նահանգի դատարաններում։

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն Պայմանները կծառայեն կողմերի իրավահաջորդների շահերին և նրանց համար կլինեն իրավաբանորեն պարտադիր:

  2. Սույն Պայմանները, դրանցից բխող բոլոր իրավունքները, չեն կարող փոխանցվել երրորդ անձանց իրավահաջորդի իրավունքով առանց Նովայի գրավոր համաձայնության։ Մյուս կողմից, Նովան իրավունք ունի փոխանցել իր իրավունքները և պարտականությունները երրորդ անձանց իրավահաջորդի իրավունքովբ առանց սահմանափակումների։

  3. Դուք համաձայնում եք, որ Ձեր կողմից Ծառայություններից կամ Կայքից օգտվելուց ծագող բոլոր հայցերը պետք է հարուցվեն դրանց համար հիմք ծառայած հանգամանքների առաջանալուց հետո երեք ամիսների ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ Նովան հայց է հարուցում Կալիֆորնիայի իրավունքի համաձայն գործող վաղեմության ժամկետների օրենսդրության համաձայն: Հակառակ դեպքում, հայց հարուցելու իրավունքը մշտապես մերժվում է:

  4. Սույն Պայմանները, Գաղտնիության Քաղաքականությունը ու Կայքում հրապարակված մյուս քաղաքականությունները սահմանում են Ձեր և Նովայի միջև ընկալումն ու համաձայնությունը և կարգավորում են Ձեր կողմից Ծառայություններից և Կայքից օգտվելը և գերակայում են բոլոր՝ ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր նախկին համաձայնություններին, առաջարկներին, համաձայնագրերին, բանակցություններին և կողմերի միջև բոլոր քննարկումներին: Եթե սույն Պայմանների որևէ դրույթ իրավասու յուրիսդիկցիայի կողմից ճանաչվում է անվավեր (ներառյալ չսահմանափակվելով այլ յուրիսդիկցիայի օրենսդրությանը չհամապատասխանելու հիմքով) կամ կիրառման ոչ ենթակա, կողմերն այդուհանդերձ համաձայնում են, որ դատարանը պետք է ձգտի կիրառել Կողմերի այն մտադրությունները, որոնք արտացոլված էին այդ դրույթում:

ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ԳՐԱՆՑՈՒՄ

  1. Հաշիվը բացելիս Օգտատերը պարտավոր է ճիշտ ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը՝

  2. Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում և բացել Օգտատիրոջ հաշիվ (այսուհետ նաև՝ Օգտատիրոջ Հաշիվ կամ Հաշիվ): Յուրաքանչյուր Օգտատիրոջ Հաշիվ պաշտպանված է մուտքագրման տվյալներով և Օգտատիրոջ գաղտնաբառով, ուստի, խնդրում ենք Ձեզ, պաշտպանել Ձեր գաղտնաբառը և չփոխանցել այն երրորդ անձանց։ Դուք համաձայն եք և ընդունում եք, որ Ձեր Հաշվի տվյալների ճշգրտության համար և Ձեր Հաշվով կատարվող գործառույթների և գործողությունների համար Դուք կրում եք լիակատար պատասխանատվություն։

  • Անուն, Ազգանուն
  • Գրանցման երկիր
  • Էլեկտրոնային փոստի հասցե
  • Գաղտնաբառ
  1. Կայքում գրանցվելուց հետո Օգտատերը ստանում է էլեկտրոնային նամակ՝ Օգտատիրոջ նշված էլեկտրոնային հասցեով՝ այդ հասցեն վավերացնելու և Հաշիվը ակտիվացնելու համար։ Նշված նամակում կա հղում, որին սեղմելուց հետո Օգտատերը ակտիվացնում է իր Հաշիվը։ Եթե Օգտատիրոջ նշված էլեկտրոնային հասցեն թերի է, ապա Օգտատերը չի կարող ակտիվացնել իր հաշիվը։ Մեկ ամսվա ընթացքում չակտիվացված հաշիվները համարվում են ժամկետանց և արգելափակվում են, ուստի խնդրում ենք Ձեզ գրանցվելուց հետո ակտիվացնել Ձեր հաշիվը՝ սեղմելով Ձեր էլեկտրոնային հասցեին ստացված նամակում ներկայացված հղումին։ Եթե հաշվի ակտիվացման նամանկ չեք ստացել, ապա կրկին պահանջեք ակտիվացման նամակը Կայքի մուտքագրման էջում։ Զննեք նաև Սպամի թղթապանակը, քանի վոր Նովայի նամակը կարող է սխալմամբ հայտնվի Սպամում։ Եթե միևնույն է չեք ստացել ակտիվացման նամակը, ապա կապնվեք հաճախորդների սպասարկման բաժնի հետ։

ՄՈՒՏՔԱԳՈՒՄ

  1. Օգտատիրոջ հարմարության համար Կայքում առկա են նաև Կայք մուտքագրվելու լրացուցիչ եղանակներ՝ սոցիալական ցանցերի մուտքագրման տվյալներով, որով Օգտատերը կնույնականացվի և մուտքը Կայք կթույլատրվի։ Կայքում առկա են հետևյալ սոցիալական ցանցերի միջոցով մուտքագրումը, այս ցուցակը կարող է ժամանակ-առ-ժամանակ փոփոխվել՝

  2. Որոշ դեպքերում, երբ Համակարգը կհայտնաբերի կասկածելի մուտքագրման փորձ, կամ ոչ արտոնացված մուտքագրում, ապա Օգտատիրոջը կառաջարկվեն լրացուցիչ մուտքագրման հարցեր և ընթացակարգ, որի ընթացքում Օգտատերը կնույնականացվի և մուտքը Կայք կթույլատրվի։

  3. Կայք մուտքագրվելու համար բավարար է նշել Օգտատիրոջ մուտքային տվյալները, այսինքն՝ էլեկտրոնային հասցեն և մուտքագրման գաղտնաբառը։ Եթե Դուք մոռացել եք Ձեր գաղտնաբառը, ապա Դուք կարող եք այն վերականգնել կամ փոխել՝ Կայքում առկա միջոցներով։

  • Facebook
  • Google+
  • VKontakte
  1. Օգտատերը իր ակտիվացված Հաշվի շրջանակներում կարող է գրանցել մեկ և ավելի ստացողների (այսուհետ նաև՝ Ստացող կամ Ստացողներ), որոնք հանդիսանում են գնված Ապրանքների ստացողները։ Օգտատերը պարտավոր է ապահովել Ստացողների տվյալների ճշգրիտ գրանցում, այդ թվում՝

  • Անուն, Ազգանուն
  • Անձնագրային տվյալներ (անձնագրի համար, վավերականության ժամկետ)
  • Առաքման հասցե
  • Կոնտակտային հեռախոսահամար
  • Էլեկտրոնային փոստի հասցե
  1. Ստացողների թիվը մեկ Օգտատիրոջ համար անսահմանափակ է։

  2. Հարկ է նշել, որ յուրաքանչյուր Ստացող ունի անվճար ներմուծման մաքսային ամսական սահմանաչափ, որը սահմանվում է ներմուծման երկրի օրենքներով և ներկայացված է ստորև որպես սույն Պայմանների հավելված։

  3. Յուրաքանչյուր Ստացող Ապրանքների գնման ամեն երկրի համար կարող է Կայքում ստանալ իր անհատական հասցեն (այսուհետ՝ Անհատական Հասցե), որը կօգտագործվի այդ երկրից Ապրանքներ գնելու և Ստացողի հասցեով ներմուծելու համար։ Անհատական Հասցեն պարունակում է Ստացողին նույնականացման հատուկ համար (այսուհետ նաև՝ Անհատական Փոստային Արկղ) և գտնվում է Ընկերության պահեստի հասցեով, որը կընդունի Ստացողի պատվերը (այսուհետ նաև Պատվեր)՝ հետագայում Ստացողի անունով ներմուծելու և Ստացողի հասցեով առաքելու նպատակով։

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընկերությունը պարբերաբար կարող է փոփոխել հրապարակված Ծառայությունների ցանկը և ընթացակարգը, դադարեցնել անցյալում հասանելի որոշ Ծառայություններ և ավելացնել նորերը։ Բոլոր դեպքում, Ընկերությունը պարտավոր է փոփոխությունների մասին Օգտատերերին ուղարկել պատշաճ ծանուցումներ՝ Կայքում գործող էլէկտրոնային եղանակներով, կամ ուղարկելով էլեկտրոնային նամակներ Օգտատերերի էլեկտրոնային հասցեներով և հրապարակել փոփոխությունները Կայքում։

Կայքի Ծառայություններից օգտվելու համար Կայքում տեղադրված կլինեն և պարբերաբար կթարմացվեն օգտվելու կանոններ, ուղեցույցներ, գրաֆիկական նյութեր, տեսահոլովակներ և այլ օգնություն՝ Օգտատերերին/Ստացողներին ուղորդելու Ծառայություններից ճիշտ օգտվելու նպատակով։

Ստորև ներկայացվում է գործող Ծառայությունների ցանկը և դրանցից օգտվելու կանոնակարգը՝

  1. Drop and Ship. «Ծանրոցների Բեռնափոխադրում»։ Ընկերությունը մատուցում է անհատական «Ծանրոցների Բեռնափոխադրում» տիպի Ծառայություն, որտեղ Հաճախորդները/Պատվիրատուները իրենց անունից ուղարկում են անհատական ծանրոցներ Ընկերության պահեստ՝ Ստացողի Անհատական հասցեին, և հանձնարարում են Ընկերությանը անհատական ծանրոցները հասցնել Ստացողին։ Մատուցված պահեստավորման, փաթեթավորման, բեռնափոխադրման, մաքսազերծման Ծառայությունների դիմաց Հաճախորդը կամ Ստացողը վճարում է Ընկերությանը՝ համաձայն Կայքում հրապարակված և գործող բեռնափոխադրման սակագների։

Կայքում գրանցվելուց, մուտքագրվելուց և Ստացողին գրանցելուց հետո Դուք կարող եք օգտվել Կայքի «Անհատական Ծանրոցների Բեռնափոխադրում» Ծառայությունից։ Բացված պատուհանում մուտքագրեք ծանրոցի քաշը, չափսերը, ընտրեք Ստացողին՝ Ձեր գրանցած Ստացողների ցուցակից, մուտքագրեք ուղարկողի տվյալները և նկարագրեք ուղարկվող ապրանքների ցուցակը՝ նշելով քաշը, մնացորդային արժեքը (մաքսային հայտարարության համար)։ Համակարգը կգրանցի ուղարկվող բեռը և կգեներացնի բեռնափոխադրման պիտակներ, որոնք դուք կարող եք տպել տպիչով և փակցնել Առաքանուն։ Առաքանին կարող եք ուղարկել Ստացողի Անհատական հասցեին Մեր պահեստներում, կամ ուղղակի կարող եք մոտեցնել Ձեզ ամենամոտ գտնվող Մեր պահեստի հասցեով։ Մեր պահեստ հասնելուց հետո Առաքանին գրանցվում է Կայքում և այն մշակելուց հետո ուղարկվում է բեռնափոխադրման՝ Ստացողի երկիր (այսուհետ նաև՝ Ձեր Երկիր)։ Ընկերությունը իր վրա է վերցնում Առաքանին Ստացողին հասցնելու պարտավորությունը։

Առաքանին Ստացողին առաքելու պահին Պատվիրատուն կամ Ստացողը վճարում են Առաքանու բեռնափոխադրման և առաքման Ծառայության արժեքը և ընդունում Առաքանին։ Ծառայությունների արժեքը կարելի վճարել Կայքի միջոցով առցանց՝ կանխավճարային, ինչպես նաև ետվճարային եղանակներով։

  1. Shop and Ship. «Գնիր և Ուղարկիր»։ Ընկերությունը մատուցում է «Գնիր և Ուղարկիր» տիպի Ծառայություն, որտեղ Հաճախորդները իրենց անունից և իրենց հաշվին կատարում են գնումներ միջազգային առցանց խանութներից (այսուհետ նաև՝ Գնումներ) և հանձնարարում են Ընկերությանը գնված ապրանքները (այսուհետ՝ Առաքանին) հասցնել Ստացողին։ Մատուցված պահեստավորման, փաթեթավորման, բեռնափոխադրման, մաքսազերծման Ծառայությունների դիմաց Հաճախորդը կամ Ստացողը վճարում են Ընկերությանը՝ համաձայն Կայքում հրապարակված և գործող բեռնափոխադրման սակագների։

Կայքում գրանցվելուց, մուտքագրվելուց և Ստացողին գրանցելուց հետո Դուք կարող եք օգտվել Կայքի «Գնիր և Ուղարկիր» Ծառայությունից։ Պարզապես այցելեք Ձեր ցանկացած միջազգային առցանց գնումների կայք, գնեք Ձեր ցանկացած Ապրանքները՝ վճարելով Ձեր բանկային քարտով և առաքման հասցեում նշեք Ձեր Ստացողի գնման երկրի համար նախատեսված Անհատական Հասցեն։ Գնված Ապրանքները կառաքվեն Մեր պահեստ ըստ Ձեր Ստացողի Անհատական Հասցեի, որտեղ Առաքանին կմշակվի և կուղարկվի բեռնափոխադրման՝ Ձեր Երկիր։ Այնտեղ Առաքանին կանցնի մաքսազերծում և կառաքվի Ստացողի հասցեով։

Առաքանին Ստացողին առաքելու պահին Պատվիրատուն կամ Ստացողը վճարում են Առաքանու բեռնափոխադրման և առաքման Ծառայությունների արժեքը և ընդունում Առաքանին։ Ծառայությունների արժեքը կարելի վճարել Կայքի միջոցով առցանց՝ կանխավճարային, ինչպես նաև ետվճարային եղանակներով։

Ընկերությունը պատասխանատու է Բեռների անվնաս բեռնափոխադրման համար։ Եթե առաքանիները Ստացողին հասցնելու պահին ունեն արտաքին վնասվածքներ և այդ վնասվածքները անդրադարձել են առաքվող Ապրանքների որակի վրա, կսմ դրանց արտաքին տեսքի վրա, ապա Ընկերությունը կրում է պատասխանատվություն այդ Բեռի թերացումների համար և պետք է շտկի, փոխարինի, փոխհատուցի Պատվիրատուին/Ստացողին պատճառված վնասների համար։

  1. Buy for Me. «Գնիր իմ Փոխարեն»։ Ընկերությունը մատուցում է «Գնիր իմ Փոխարեն» Ծառայություն, որտեղ Ընկերությունը Հաճախորդների անունից և Ընկերության հաշվին կատարում է գնումներ միջազգային առցանց խանութներից և գնված ապրանքները հասցնում է Ստացողին։ Հաճախորդը կամ Ստացողը վճարում են Ընկերությանը՝ մատուցված գնման, պահեստավորման, փաթեթավորման, բեռնափոխադրման, մաքսազերծման Ծառայությունների դիմաց՝ համաձայն Կայքում հրապարակված և գործող սակագների։

Եթե դժվարանում եք կատարել առցանց գնումներ միջազգային կայքերից, կամ չունեք համապատասխան բանկային քարտ, կամ ուղղակի դժվարանում եք գտնել Ձեզ անհրաժեշտ Ապրանքները, Մեր անձնակազմը պատրաստ է օգնել Ձեզ մեր գրասենյակում։ Այցելեք Ընկերության Ձեզ մոտակա գրասենյակ և Մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ ընտրել պահանջվող ապրանքները՝ Ձեր բյուջեի սահմաններում։ Դուք կարող եք նաև ուղարկել մեզ՝ Ձեր նախընտրած Ապրանքների միջազգային կայքերից հղումները, և Մենք կձևակերպենք Ձեր Պատվերը։

Բոլոր դեպքում, այս Ծառայությունից օգտվելիս, Դուք լիազորում եք Ընկերությանը, որ վերջինս Ձեր անունից և Ընկերության հաշվին գնի Ձեր Ապրանքները և ապահովի դրանց բեռնափոխադրումը Ստացողի հասցեով։ Այս Ծառայության դիմաց Դուք պարտավորվում եք վճարել Ընկերությանը՝ Ապրանքների գինը, «Գնիր իմ փոխարեն» Ծառայության արժեքը, բեռնափոխադրման և առաքման արժեքները։ Ապրանքների արժեքի Կայքում հայտարարագրված սահմանաչափերը անցնելու պարագայում Ընկերությունը կարող է պահանջել կանխավճար՝ Ծառայությունների մատուցումը մեկնարկելու համար։

  1. Cashback. «Հետ Վճար»։ Ընկերությունը մատուցում է «Հետ Վճար» Ծառայություն, որտեղ Հաճախորդին առաջարկվում են հազարավոր միջազգային առցանց խանութներ, որոնց հետ Ընկերությունը ունի հատուկ Հետ Վճար ստանալու հնարավորություն։ Այս դեպքում կատարված Գնումները կարող են առաքվել ինչպես Ընկերության բեռնափոխադրման և առաքման Ծառայության միջոցով, այնպես էլ այլ ընտրանքային առաքման եղանակներով։ Գնումներից ստացված Հետ Վճարները կուտակվում են Ընկերության բանկային հաշվին և բաշխվում են Հաճախորդի Հաշվի դրամապանակին, որտեղ դառնում են հասանելի Հաճախորդին՝ Կայքում Ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար։ Հատուկ դեպքերում Հաճախորդի դրամապանակի մնացորդային բալանսը կարող է փոխանցվել նաև Հաճախորդի բանկային քարտին։ Մատուցված Հետ Վճար Ծառայության դիմաց Հաճախորդը վճարում է Ընկերությանը ստացված Հետ Վճարի գումարից՝ համաձայն Կայքում հրապարակված և գործող Հետ Վճարի սակագների։

Կայքում գրանցվելուց և մուտքագրվելուց հետո Դուք կարող եք օգտվել Կայքի «Հետ Վճար» Ծառայությունից։ Պարզապես այցելեք Կայքի Հետ Վճար Ակումբ բաժինը և ընտրեք Ձեր ցանկացած առցանց խանութը՝ ներկայացված հազարից ավելի խանութների ցուցակից։

Դուք կարող եք ընտրել Ձեր ցանկալի խանութը ինչպես խանութի անվանումով, այնպես էլ ընթերցելով ոլորտի կատեգորիաները և ընտրելով խանութ, որը համապատասխանում է Ձեր որոնման արդյունքներին։ Երբ խանութը ընտրված է, այցելեք այդ խանութի էջը Մեր Կայքում և սեղմեք «Ակտիվացնել Հետ Վճարը» կոճակը։ Այս գործողությունը Ձեզ կփոխադրի Ձեր նշված խանութի էջը, որտեղ Դուք կարող եք կատարել ցանկացած գնումներ և ձևակերպել Ձեր Պատվերը։

Նշված առցանց խանութը կճանաչի Ձեզ, որպես Նովայի այցելու,և Ձեր գնման դիմաց կտրամադրի Հետ Վճար՝ Նովայի բանկային հաշվին։ Այդ վճարը Ընկերությունը կկցի Ձեր Հաշվի դրամապանակին, որը Դուք հետագայում կարող եք օգտագործել Ընկերության Ծառայությունների դիմաց վճարելու համար, կամ պարզապես փոխանցել Ձեր բանկային քարտին։ Հաշվի առեք, որ բանկային քարտին փոխանցելու դեպքում կգանձվի լրացուցիչ վճար բանկային փոխանցման համար, որի սակագները պայմանավորված են բանկային ծախսերը փոխհատուցելու համար և հրապարակված են Կայքում։

  1. Warehouse. «Պահեստավորում»։ Ընկերությունը մատուցում է «Պահեստավորման» Ծառայություն՝ Ստացողների Անհատական Հասցեներով, որոնք Ընկերության կամ Ընկերության գործընկերների պահեստներն են։ Այստեղ Ձեր Առաքանին կընդունվի, կչափագրվի, կփաթեթավորվի և/կամ կվերափաթեթավորվի Օգտատիրոջ պահանջով՝ ավելորդ նախկին փաթեթավորման քաշը նվազեցնելու և բեռնափոխադրումը Պատվիրատուի/Ստացողի համար ավելի մատչելի դարձնելու համար։ Պահեստային Ծառայության մեջ մտնում են նաև Առաքանու լուսանկարներ։

Պատվեր է համարվում այն առաքանին, որը ժամանել է Ընկերության կամ Ընկերության գործընկերոջ պահեստ՝ Ստացողին ուղարկելու համար։

Առաքանու վերաբերյալ տվյալները պահեստում մուտքագրվում են Կայք, որտեղ դրանք հասանելի են դառնում Պատվիրատուին։ Վերջինս ստանում է ծանուցում՝ նոր Առաքանի ստանալու բովանդակությամբ։ Այդ պահից սկսած Առաքանին դառնում է Պատվեր և դառնում է հասանելի Կայքում, ինչպես նաև ենթակա է Օգտատիրոջ հրահանգերին, ինչպիսիք են՝

  • Պահել պահեստում որոշակի ժամանակահատված, ընդ որում գոյություն ունի Առաքանու անվճար պահպանման սահմանաչափ, որից հետո պահեստում Ապրանքի պահելը վճարովի Ծառայություն է
  • Փաթեթավորել/վերափաթեթավորել կամ պահպանել գոյություն ունեցող փաթեթավորումը։ Եթե սկզբնական փաթեթավորումը պահպանվում է, ապա առաքանին հաշվարկվում է իր ծավալային քաշով։ Եթե վերափաթեթավորվում է, ապա առաքանին հաշվարկվում է իր ֆիզիկական քաշով
  • Կոնսոլիդացնել իմ մյուս Պատվերների հետ կամ դեկոնսոլիդանցնել իմ մյուս Պատվերներից
  • Ստուգել Առաքանու բովանդակությունը և արտաքին վնասվածքները
  • Ստուգել Առաքանու համապատասխանությունը գնված Ապրանքին
  • Կատարել լրացուցիչ լուսանկարներ
  • Ետ վերադարձնել Ապրանքը գնման խանութ

Նշված ծառայությունների մի մասի արժեքները ներառված են «Անհատական Ծանրոցների Բեռնափոխադրում», «Գնիր և Ուղարկիր», «Գնիր իմ Փոխարեն» Ծառայությունների սակագներում, մյուս մասը՝ հավելյալ Ծառայություններ են, որոնց սակագները նշված են Կայքում հրապարակված պահեստավորման սակագներ բաժնում։

Պատվիրատուն/Ստացողը պարտավոր է ստացված Առաքանին պահեստ ստանալու պահից, այսինքն երբ որ այն գրանցվել է Կայքում, նշել Առաքանու/Ապրանքների նկարագրությունը/անվանումը, հայտարարել դրանց մաքսային գները։ Հաշվի առեք, որ Ձեր նշված տվյալները կներկայացվեն մաքսային մարմիններին՝ Ապրանքների ներմուծման պահին կամ մինչև ներմուծումը, ուստի Դուք պատասխանատու եք Ապրանքների ճշգրիտ տվյալներ ներկայացնելու համար։ Ապրանքները բեռնափոխադրման համար պատրաստ կլինեն միայն Ապրանքների մասին ամբողջական տվյալները Օգտատիրոջ կողմից լրացնելուց հետո։ Կայքը տրամադրում է հարմար գործիքներ և ինտերֆեյս, ինչպես նաև հուշումներ՝ պահանջվող տվյալները հարմար և արագ լրացնելու համար։

Պատվիրատուն կարող է նաև հայտարարագրել ներմուծվող ապրանքները նախորոք՝ ապրանքների գնումից հետո և մինչև դրանց պահեստ հասնելը, Կայքում հասանելի հայտարարագրման գործիքների միջոցով։

  1. Forwarding. «Միջազգային Բեռնափոխադրում»։ Ընկերությունը միջազգային ռեեստրներում ճանաչված է որպես հայտնի բեռնափոխադրող։ Սա նշանակում է, որ Ընկերությունը կարող է համագործակցել բոլոր տիպի միջազգային բեռնափոխադրող ընկերությունների հետ և բեռնափոխադրումը իրականացնել ինչպես բեռնատար ինքնաթիռներով և ծովային բեռնատար նավերով, այնպես էլ մարդատար ինքնաթիռներով և ծովային մարդատար նավերով։

Համագործակցելով բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերությունների հետ, Մենք ընտրում ենք ամենաապահով, արագ և մատչելի բեռնափոխադրման եղանակները՝ Առաքանիները Ստացողներին ժամանակին և անթերի հասցնելու համար։

  1. Insurance. «Բեռների Ապահովագրություն»։ Ընկերությունը տրամադրում է բեռների ապահովագրում։ Սա լրացուցիչ վճարովի Ծառայություն է և կազմում է Կայքում նախորոք հրապարակված տոկոսային դրույք՝ կախված ապահովագրվող Ապրանքների արժեքից և բեռնափոխադրման եղանակից, ինչպես նաև ուղարկող և ստացող երկրի Կայքում գրանցված ցուցանիշներից։

Եթե ուղարկվող բեռը ապահովագրված է, ապա Ընկերությունը իր վրա է վերցնում բոլոր ծախսերը կապված ապրանքների արտաքին վնասվածքները շտկելու, դրանք փոխարինելու, կամ դրանց արժեքները Պատվիրատուին փոխհատուցելու համար։ Ուստի խնդրում ենք Ձեզ ստուգել ստացվելիք բեռները և հայտնաբերված վնասվածքների մասին տեղեկացնել Ընկերության աշխատակիցներին հենց առաքման կամ ստացման պահին։ Հակառակ դեպքում, ստանալով առաքանին և ստորագրելով առաքման անդորրագիրը Դուք ընդունում եք, որ ստացված ապրանքները Ձեզ հանձնվել են անթերի վիճակում։ Ապրանքները ստանալուց և առաքման անդորրագիրը ստորագրելուց հետո հայտնաբերված թերացումները կդիտարկվեն որպես Ստացողի մեղքով Ապրանքներին պատճառված վնասվածքներ և ապահովագրական պոլիսը չի կիրառվի այդ Ապրանքների հանդեպ։

Եթե ուղարկվող բեռը ապահովագրված է և Ստացողը Ապրանքները ստանալուց հետո հայտնաբերել է Ապրանքի թերացում և ոչ թե արտաքին վնասվածք և այդ Ապրանքը գտնվում է Ապրանքի արտադրողի կամ վաճառող խանութի ապահովագրության պոլիսի ներքո, ապա Ընկերությունը իր վրա է վերցնում թերի ապրանքի ուղարկումը վաճառող խանութին կամ արտադրողին՝ թերացումը շտկելու համար, ինչպես նաև հոգում է վերանորոգված ապրանքները Ստացողին հասցնելու հետ կապված ծախսերը։

  1. Customs Clearance. «Բեռների Մաքսազերծում»։ Ընկերությունը իր վրա է վերցնում Պատվիրատուի/Ստացողի Ապրանքների ներմուծման և դրանց մաքսազերծման գործընթացը՝ Պատվիրատուի կողմից ներկայացված տվյալների հիման վրա։ Մասնավորապես, մաքսատանը կներկայացվեն Ստացողի տվյալները և Ստացողի անունով ներմուծվող Ապրանքները։

Եթե ներմուծվող Ապրանքների ընդհանուր քաշը և ներմուծման արժեքը չեն գերազանցում ներմուծման երկրում գործող անվճար ներմուծման սահմանաչափերից և Ստացողը չի գերազանցել տվյալ ամսվա համար կիրառելի անվճար ներմուծման սահմանաչափը, ապա ներմուծվող Ապրանքները կարող են մաքսազերծվել առանց մաքսային վճարի։ Եթե ներմուծվող Ապրանքների ընդհանուր քաշը կամ ներմուծման արժեքը գերազանցում է գործող անվճար ներմուծման սահմանաչափերից, կամ Ստացողը գերազանցել է իրեն ամսվա կտրվածքով հասանելի ներմուծման սահմանաչափերը, ապա ներմուծվող Ապրանքների համար մաքսատան կողմից կարող է կիրառվել մաքսային տուրք, որի վճարման պատասխանատվությունը լիովին ընկած է Պատվիրատուի/Ստացողի վրա։

Ընկերությանը հասանելի են ներմուծման երկրում գործող մաքսային համակարգերը, որտեղ գրանցվում են Ստացողների տվյալները և ներմուծվող ապրանքների նկարագիրը և արժեքները։ Սա նշանակում է, որ եթե Ստացողը ներմուծել է ապրանքներ ոչ Ընկերության կողմից տրամադրվող եղանակով, ապա չափաքանակները և հասանելի բալանսային հաշիվը ամեն Ստացողի համար մաքսային համակարգում հասանելի են Ընկերությանը, որը թույլ է տալիս վարել ճշգրիտ մաքսային թղթաբանություն։

Եթե ներմուծվող Ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է տվյալ Ստացողի ներմուծման արժեքի կամ քաշի թույլատրելի չափաքանակը, ապա նշված չափաքանակից գերազանցող մասով ներմուծվող Ապրանքները ենթակա են մաքսային տուրքի, որոնց վճարումը լիովին ընկած է Պատվիրատուի/Ստացողի վրա։

Որոշ դեպքերում մաքսատունը կարող է սահմանել ներմուծվող Ապրանքների գին, որը կտարբերվի Պատվիրատուի կողմից սահմանված գնից։ Առաջացած տարաձայնությունների դեպքում Պատվիրատուն/Ստացողը կարող է ներկայացնել Ապրանքների ձեռք բերման ապացույցներ՝ իր հայտարարված գինը հիմնավորելու համար, որը կարող է դիտարկվել մաքսային մարմինների կողմից որպես բավարար ապացույց՝ հայտարարագրված գնով մաքսազերծելու համար։

Եթե Պատվիրատուն/Ստացողը համաձայն է մաքսատան կողմից սահմանված մաքսային տուրքի չափի հետ, ապա Ընկերությունը կմաքսազերծի ներմուծվող Ապրանքը և կփոխանցի Պատվիրատուին/Ստացողին սահմանված մաքսային տուրքի չափը՝ վերջինիս կողմից վճարելու համար։

Մաքսային Ծառայությունների արժեքը ներառված է հիմնական Ծառայությունների մեջ՝ որպես վերջիններիս արժեքի մի մաս։

  1. Import Taxes and Dues. «Մաքսային Տուրք և Մաքսավճարներ»։Այն դեպքերում, երբ առաջացել են մաքսային վճարներ և մաքսային տուրքեր, Ստացողը պիտի վճարի տուրքերը սահմանված կարգով՝ համաձայն Ընկերության կողմից տրամադրված մաքսավճարի անդորրագրի։ Այդ մաքսավճարը առաջանում է մաքսազերծման հետևանքով, երբ ներմուծվող բեռները ստանում են իրենց վերջնական գները՝ համաձայնեցված մաքսատան և Ստացողի միջև։ Ստացողը պիտի մուծի մաքսային տուրքերը բանկում և ներկայացնի մուծման բանկային անդորրագիրը Ընկերությանը, որից հետո բեռը կարող է առաքվել կամ հանձնվել Ստացողին։ Ստացողին այս գործողություններից ազատելու համար Ընկերությունը առաջարկում է «Մաքսային Տուրք և Մաքսավճարներ» ծառայություն՝ Ստացողի փոխարեն կատարելու բոլոր մաքսային տուրքերի, մաքսավճարների, ԱԱՀ-ի անհրաժեշտ մուծումները բանկում։ Նման ծառայությունը թույլ է տալիս Պատվիրատուին/Ստացողին զերծ մնալ բոլոր տիպի գործողություններից պատվերը ձևակերպելու պահից մինչև պատվերի ստանալու պահը։

Հաճախորդը կամ Ստացողը վճարում են Ընկերությանը՝ մատուցված մաքսային տուրքի և մաքսավճարների Ստացողի փոխարեն վճարներ կատարելու համար՝ համաձայն Կայքում հրապարակված և գործող սակագների։

  1. Self Pickup. «Ինքնաարտահանում»։ Առաքանիները Ստացողի երկրում մաքսազերծում անցնելուց հետո հայտնվում են Ընկերության պահեստում, որտեղից դրանք պատրաստ են հասցվելու Ստացողին։ Ստացողը, իր ցանկությամբ, կարող է Առաքանիները ստանալ Ընկերության գրասենյակում, կամ Ընկերության գործընկերների հասցեով, կամ Ընկերության ավտոմատացված ինքնաարտահանման կայաններում։ Ինքնաարտահանման հասցեները հրապարակված կլինեն Կայքում և պարբերաբար կարող են ավելացվել, փոփոխվել՝ ըստ Պատվիրատուների կարիքների և պահանջի։

Ինքնաարտահանման Ծառայությունից օգտվելու համար Ստացողը/Պատվիրատուն պետք է ներկայանա պատվերում նշված հասցեով և ներկայացնի Ստացողի նույնականացումն հաստատող տվյալներ Առաքանին ստանալու համար՝

  • Անձնագիր
  • Ստացողին ուղարկված էլեկտրոնային նամակը առաքանին ստանալու վերաբերյալ
  • Մոբայլ հեռախոսին ուղարկված նամակ-ծանուցումը, որտեղ տեղակայված է QR-Code բանալին, որը նույնականացնում է ստացողին

Բոլոր դեպքում, եթե ինքնաարտահանումը կատարվում է ոչ ավտոմատացված ինքնաարտահանման կետերից, ապա Ստացողի վճարումը մատուցված Ծառայությունների դիմաց կարող է կատարվել ինքնաարտահանման կետերում։ Եթե ինքնաարտահանումը կատարվում է ինքնաարտահանման ավտոմատացված կետերից, ապա նախորոք վճարումը մատուցված Ծառայությունների դիմաց պարտադիր է կամ վճարման տերմինալներից, կամ բանկային փոխանցումով, կամ բանկային քարտով Կայքի Պատվիրատուի/Ստացողի էջից նախորոք, մինչև ինքնաարտահանումը։

Ինքնաարտահանման Ծառայությունները մատուցվում են անվճար։

  1. Courier Delivery. «Առաքում»։ Առաքանիները Ստացողի երկրում մաքսազերծում անցնելուց հետո հայտնվում են Ընկերության պահեստում, որտեղից դրանք պատրաստ են առաքվելու Ստացողի հասցեով։ Առաքման Ծառայությունների դիմաց Պատվիրատուն կամ Ստացողը վճարում են Ընկերությանը՝ համաձայն Կայքում հրապարակված և գործող առաքման սակագների։

Առաքանին Ստացողին առաքելու համար Ընկերությունը տրամադրում է առաքման անդորրագիր (այսուհետ՝ Առաքման Ադորրագիր), որտեղ նշված են՝

  • Ստացողի տվյալները
  • Առաքանու բովանդակությունը
  • Ընկերության կողմից մատուցված Ծառայությունների չափը և արժեքը
  • Կանխավճարի տեսքով վճարված գումարը
  • Ծառայությունների համար վճարման ենթակա գումարը և վճարման ընտրած եղանակը

Առաքման անդորրագիրը ներկայացվում է երկու օրինակով, մեկը՝ Ստացողի համար, մյուսը՝ Ընկերության համար։ Ընկերության օրինակը Ստացողի ստորագրությամբ վերադարձվում է Ընկերության Առաքչի կողմից Ընկերության գրասենյակ և պահվում է Ընկերության հաշվապահական գրառումներում որպես ապացույց, որ մատուցված Ծառայությունները Ընկերության կողմից պատշաճ կատարվել են։

  1. Order Tracking. «Բեռի Կարգավիճակի Տեղեկատվություն»։

Կայքում գործում են Պատվիրատուների կողմից Առաքանիների բեռնափոխադրման ընթացքին հետևելու համակարգ, որը թույլ է տալիս պարզել Առաքանու գտնվելու վայրը և կարգավիճակը։

Համակարգը թույլ է տալիս պարզել առաքանու գտնվելու վայրը, երկիրը, մոտավոր ժամանման ժամկետը, ինչպես նաև թույլ է տալիս փոփոխել հետագա գործողությունները, օրինակ՝ պահել ստացվող պահեստում, առաքել կամ ինքնաարտահանել։

ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Իրենց բնույթով առաքման համար ընդունված փոստային առաքանիները դասվում են երկու տիպի` ներհանրապետական (ընդունվում են Ձեր Երկրի տարածքում առաքելու համար) և միջազգային (ընդունվում են Ձեր Երկրի տարածքից դուրս առաքելու և այլ երկրներից Ձեր Երկրի տարածքում առաքելու կամ տարանցիկով Ձեր Երկրի տարածքով անցնելու համար):

  2. Ներհանրապետական Պատվերներով առաքվում են ներդրվածքներ, որոնց առաքումը Ձեր Երկրի տարածքում արգելված չէ:

  3. Միջազգային Պատվերներով առաքվում են ներդրվածքներ, որոնք արգելված չեն՝

  • ներմուծել որևէ երկրի տարածք.
  • արտահանել որևէ երկրի տարածքից և ներմուծել նշանակման երկիր:

ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ

  1. Նշանակման Երկրի տարածքում փոստային առաքանիներում առաքման համար արգելված առարկաներն են՝

  • հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր եւ կայծահաններ, ինչպես նաեւ զենքի եւ հրազենի հիմնական մասեր;
  • թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր և միջոցներ;
  • ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ եւ այլ վտանգավոր նյութեր;
  • թունավոր կենդանիներ եւ բույսեր;
  • Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ;
  • շուտ փչացող սննդամթերք;
  • առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու փոստային կապի սարքավորումները։

Ընկերությունը նաև չի տեղափոխում՝

  • պատմական արժեք ունեցող արվեստի գործեր;
  • թանկարժեք մետաղների ձուլակտորներ և ջարդոն;
  • արտարժույթ;
  • այլ ապրանքներ, որոնք արգելվում են բեռնափոխադրման համար միջազգային, տեղական, միջպետական օրենքներով և նորմատիվներով, ինչպես նաև բեռնափոխադրող կազմակերպության ներքին ակտերով և կարգերով։
  1. Ընկերությունը փոստային կապի մասին Ձեր Երկրի օրենքի համաձայն սահմանված կարգով իրավունք ունի զննելու եւ հանելու ուղարկվող փոստային առաքանին, որի ներդրվածքի պարունակությունն արգելված է ուղարկել, ինչպես նաեւ ոչնչացնելու կամ թույլատրելու ոչնչացնել փոստային առաքանին, որի ներդրվածքի պարունակությունը վտանգ է սպառնում աշխատողների կամ երրորդ անձանց առողջությանն, կամ էլ արգելված է բեռնափոխադրվելու միջազգային բեռնափոխադրման պահանջներով, և եթե այդ վտանգը հնարավոր չէ կանխել այլ ճանապարհով:

  2. Միջազգային փոստային առաքանու արգելվող առարկաների եւ նյութերի ցանկը, դրանց հանման ու ոչնչացման կարգը եւ Ձեր Երկրի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողությունը և ձեւակերպումն իրականացվում են այդ Երկրի օրենքով սահմանված կարգով:

  3. Ընկերությունը իրավունք ունի փոստային առաքանին, որի ներդրվածքը արգելված է առաքման Ձեր Երկրի տարածքում, չառաքելու և այն պահելու հայտնաբերման վայրում:

ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Փոստային առաքանիները կարող են ընդունվել բաց միայն հետևյալ դեպքերում։

  2. Ընկերությունը իրավունք է վերապահում վերափաթեթավորել Պատվերը, ապախմբավորել, խմբավորել՝ պահելով Պատվերի անվտանգության նորմերը և պահանջները

  3. Ընկերությունը իրավունք ունի հրաժարվելու այն Պատվերի ընդունումից, որը չունի համապատասխան փաթեթավորում կամ Ընկերության պահանջներին համապատասխան ձևակերպում:

  4. Պատվերի փաթեթավորումը համարվում է միմիայն Ծառայությունից օգտվողի արտոնությունը։ Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում սխալ կամ թերի փաթեթավորման հետևանքով Պատվերին հասցրած վնասի համար:

Եթե առաքման ժամանակ ներդրվածքի նկարագիրը ներկայացված է ցուցակով

Եթե կան կասկածներ, որ փոստային առաքանու մեջ առկան են առաքման համար արգելված առարկաներ կամ նյութեր։ Այս դեպքում փոստային առաքումը կատարվում է արգելված նյութերի տեղափոխման համար նախատեսված միջազգային նորմերով և համապատասխան թույլատվության առկայության պարագայում։

ԱՌԱՔԱՆՈՒ ՊԻՏԱԿՆԵՐԸ

  1. Ուղարկողի և ստացողի հասցեների տվյալները Պատվերի վրա նշվում են հետևյալ կերպ`

  2. Միջազգային Պատվերների վրա հասցեները գրվում են լատինական տառերով, արաբական թվերով: Թույլատրվում է ստացողի հասցեն գրել նշանակման երկրի լեզվով։

  3. Նշանակման Երկրի տարածքում առաքվող Պատվերի վրա նշվող ուղարկողի և ստացողի հասցեները պետք է լինեն նշանակման Երկրում ընդունված պետական լեզվով:

  4. Յուրաքանչյուր Պատվեր պետք է հասցեագրված լինի` ունենալով և՛ ուղարկողի, և՛ ստացողի ճշգրիտ տվյալները: Հասցեի տվյալները գրվում են Պատվերի կամ ուղեկցող փաստաթղթի վրա:

  • իրավաբանական անձի համար՝ լրիվ անվանումը, իսկ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը
  • փողոցի անվանումը, շենքի համարը, տան կամ բնակարանի համարը,
  • բնակավայրի անվանումը (քաղաքի, մարզի, գյուղի և այլն), 
  • մարզի անվանումը
  • երկրի անվանումը (միջազգային փոստային առաքանիների համար)
  • հեռախոսի կամ բջջային հեռախոսի համարը

ԱՅԼ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ

  1. Պայմանագրային հաճախորդներին սուրհանդակային առաքման ժամանակ լրացվում է ձևաթուղթ, որը ստորագրում է ուղարկողը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը: Սուրհանդակը հաստատում է ընդունված Պատվերի քանակը: Լիազոր անձ է համարվում յուրաքանչյուր անձ, որը Պատվերը փոխանցում է ուղարկողի կողմից: Ձևաթղթի մեկ օրինակը մնում է ուղարկողի մոտ:

  2. Ընկերությունը չի մատուցում Ծառայությունը «ցպահանջ» և չի առաքում փոստային բաժանորդային արկղի հասցեով: Միակ բացառությունը կազմում են Ընկերության կողմից հովանավորված ինքնաարտահանման կետերը, որոնց ցանկը և հասցեները ցուցադրված են Կայքում։

  3. Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Ձեր անձնագրային տվյալները պահվեն Ընկերության Համակարգում և մշակվեն Ընկերության կողմից մաքսային ձևակերպումների իրականացման համար։

  4. Մաքսային ձևակերպման համար պետք են նաև Պատվիրատուի/Ստացողի անձնագրի, կամ նույնականացման քարտի տվյալները, այդ թվում՝ գրանցման հասցեն։ Այս տվյալները պետք են մաքսատան աշխատակիցներին պարզելու համար, թե ներմուծվող ապրանքները գերաղանցել են թույլատրելի անվճար ներմուծման սահմանաչափը, թե՝ ոչ։

ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Պատվերն օրենսդրությամբ և միջազգային պայմանագրով սահմանված կարգով վերադարձվում է հետադարձ հասցեով`

  2. Պատվերները Ստացողին (կամ Ստացողի օրինական ներկայացուցչին) հանձնելու անհնարինության դեպքում դրանք մինչև 30 օր պահպանվում են Ընկերությունում գրասենյակում կամ վերջինիս գործընկերոջ մոտ: Ուղարկողը կամ Ստացողը գրավոր դիմումով կարող են երկարաձգել Պատվերի պահպանման ժամկետները՝ մինչև երեք ամիս: Դիմում գրող կողմը վճարում է Պատվերի պահպանման համար համաձայն Կայքում հրապարակված սակագների:

  • Ուղարկողի դիմումի հիման վրա` մինչ Ստացողին հանձնելը,
  • Պատվերը Ստացողի (կամ Ստացողի օրինական ներկայացուցչի) կողմից ստանալու հրաժարվելու դեպքում,
  • նշված հասցեում Ստացողի (կամ Ստացողի օրինական ներկայացուցչի) բացակայության դեպքում,
  • Ստացողի հասցեի անընթեռնելիության դեպքում (ջնջված, պոկված և այլն),
  • Այլ հանգամանքների դեպքում, որոնք խոչընդոտում կամ բացառում են Ծառայությունների մատուցման սույն Պայմաններին համապատասխան Ընկերության կողմից իր պարտավորությունների կատարումը:
  1. Իրավաբանական անձանց հասցեագրված Պատվերների հանձնման կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի կամ տրամադրված հաշիվ-ապրանքագրի հիման վրա:

  2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մաքսային հայտարարագրերի համար անկախ նրանց կազմման ձևից, ինչպես նաև Պատվերի մաքսային զննման ժամանակ մաքսային ծառայության կողմից կայացրած որոշումների համար: Եթե Ստացողը համաձայն չէ մաքսային մարմինների որոշումներից ներմուծվող ապրանքների մաքսային գնի կամ դրանց ներմուծման պայմանների վերաբերյալ, ապա Ստացողը իրավունք ունի ներկայացնելու բավարար ապացուցներ, որոնցից բխում է ներմուծվող ապրանքների արժեքը կամ դրանց լեգիտիմությունը հաստատող փաստերը։ Բոլոր դեպքում, վերջնական որոշումը մաքսային գնի և այլ հատկանիշների վերաբերյալ կայացնում է մաքսային մարմինը։

  3. Նշանակման Երկրի մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային Պատվերների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը, ինչպես նաև Ընկերության սուրհանդակի կողմից միջազգային Պատվերների հանձնումը հասցեատիրոջը (կամ Ստացողի օրինական ներկայացուցչին) իրականացվում է այդ Երկրի մաքսային օրենսդրության պահաջներին համապատասխան:

  4. Այն դեպքում, երբ Պատվերը չի ընդունվում հասցեատիրոջ կողմից 30 օրվա ընթացքում և բացակայում է համապատասխան դիմումը՝ պահպանման ժամկետը երկարացնելու համար, Ընկերությունը իրավունք ունի օտարել Պատվերը, իրեն հարմար գնով, ստացված գումարից պահել իր կողմից կատարված բոլոր ծախսերը, իսկ մնացած գումարը վերադարձնել Հաճախորդին կամ հանձնել նոտարի կամ փաստաբանի դեպոզիտ: Պատվերի Օտարման դեպքում, եթե ամբողջությամբ չի մարվում Ընկերության նկատմամբ Հաճախորդի պարտավորությունը, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել պարտավորության մնացորդը։

ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Յուրաքանչյուր առաքվող Պատվերի հետ Ընկերությունը տրամադրում է ուղեկցող փաստաթուղթ (այսուհետ նաև՝ Առաքման Անդորրագիր)։ Պատվերը առաքվում է Առաքման Անդորրագրի վրա նշված հասցեով և հանձնվում է Ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին: Եթե Պատվերը հանձնվում է Ստացողին՝ Ընկերության աշխատակցի, լիազորված սուրհանդակի, կամ Ընկերության հետ համագործակցող այլ սուբյեկտի կողմից առաքման միջոցով, ապա Պատվերը ստացող անձը հաստատում է ստացումը և Առաքման Անդորրագրի վրա համապատասխան դաշտերում նշում`

  • Ստացողի անունը և ազգանունը,
  • Ստացողի ստորագրությունը,
  • Պատվերի հանձնման և ընդունման օրը և ժամը:
  1. Առաքանին կարող է բացվել հետևյալ դեպքերում՝

  2. Պատվերը համարվում է պատշաճ հանձնված, եթե Նովայի սպասարկման կենտրոններում Հաճախորդը կամ այլ անձ ներկայացրել է Պատվերի հասցեատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ և դրա հիման վրա Պատվերը տրվել է Հաճախորդին, Պատվերի հասցեատիրոջը կամ Պատվերի հասցեատիրոջ՝ Ստացողի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրած անձին: Ձեր կամ որևէ այլ անձի կողմից Ձեր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելը Մենք դիտարկելու ենք որպես Պատվերը ստանալու պատշաճ լիազորություն։

  3. Պատվերը կարող է հանձնվել նաև Հաճախորդի կողմից լիազորված անձին, եթե անձը ունի գրավոր լիազորագիր (այդ թվում Կայքում լրացված) և անձը հաստատող փաստաթուղթ:

  4. Պատվերը հանձնվում է միայն անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարական վավերացմամբ պատճենների հիման վրա:

  5. Պատվերը հանձնվում է, եթե առկա է Ստացողի (կամ Ստացողի օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթուղթ: Պատվերները, որոնք հասցեագրված են մինչև 16 տարեկան անձանց, հանձնվում են օրինական ներկայացուցչին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

  • Պատվիրատուի պահանջով՝ Պատվերի վերափաթեթավորման նպատակով (վերափաթեթավորումը կատարվում է որպես ի սկզբանե ընտրված Պատվիրատուի պահանջ, եթե չկա Պատվիրատուի հրահանգը չվերափաթեթավորելու համար։ Սա կատարվում է Պատվերի ավելնորդ փաթեթավորումը հեռացնելու և առաքանու քաշը նվազացնելու և Պատվիրատուին ավելի մատչելի դարձնելու նպատակով);
  • Պատվիրատուի պահանջով՝ Պատվերի կոնսոլիդացիայի կամ դեկոնսոլիդացիայի նպատակով;
  • Եթե Պատվիրատուն պատվիրել է ապահովագրություն տվյալ Պատվերի համար։ Այս դեպքում Պատվերը բացվում է այն զննելու և հնարավորին վնասվածքները պարզելու համար, մինչև այն բեռնափոխադրման հաղորդելը;
  • Ուղարկող և/կամ ներմուծող երկրի մաքսատան պահանջով, եթե մաքսային մարմինեերի մոտ կասկած է հարուցվել Պատվերի ներդիրի պարունակության վերաբերյալ, դրա թույլատրելի լինելու վերաբերյալ, կամ ներդիրի և մաքսային հայտարարագրերի համապատասխանության վերաբերյալ;
  • Պատվերի հանձնման անհնարինության հետևանքով, երբ Պատվերը Ստացողին հանձնելու ջանքերը գերազանցել են 30 օր, կամ բացակայում են Ստացողի լիարժեք տվյալները, որի պատճարով Պատվերի առաքումը դառնում է անհնարին;
  • Առաքանու ներդրվածքի պահպանման կամ դրա վիճակը ճշտելու նպատակով;
  • Առաքանու ներդրվածքից անձին կամ ապրանքներին հնարավոր վտանգ սպառնալու դեպքում։

Առաքանու բացման վերաբերյալ, եթե հայտնաբերվել են առաքանու վնասվածքներ, կազմվում է համապատասխան ակտ, որում նշվում է բացման պատճառը, մանրամասն նկարագրվում է առաքանու արտաքին տեսքը, նշվում է քաշը՝մինչև ուղարկելը և բացելուց հետո, նշվում է, թե ներդրվածքից ինչն է պակաս, վնասված, պատռված և ինչ է հանձնվում։

Եթե առաքնին բացելուց հետո պարզվում է, որ այն պիտանի չէ հետագա օգտագործման կամ առաքման համար, ապա այն հանվում է և ոչնչացվում։ Վտանգավոր իրերը հեռացնելուց հետո առաքանին ուղարկվում է Ստացողին՝ հաամպատասխան կից ակտով։ Ակտի պատճենն ուղարկվում է նաև Ուղարկողին։

Առաքանու բացման վերաբերյալ ակտ է կազմվում նաև մաքսատան պահանջով։ Մնացած բոլոր դեպքերում ակտի կազմելը պարտադիր չէ և Նովան հետագա պարտավորություններ այս կապակցությամբ չի կրում։

  1. Պատվերների կորստի հատուցման և նյութական պատասխանատվության պայմանները սահմանված են Կայքում:

ՎՃԱՐՈՒՄ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՍՏԱՑՈՒՄ

ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՇԻՎԸ

  1. Օգտատերը Կայքում ունի իր Հաշիվը, որտեղ, բացի Օգտատիրոջ անձնական տվյալներից, Պատվերների պատմությունից, պահվում են նաև Օգտատիրոջ դրամապանակի բալանսային հաշիվները։

  2. Օգտատիրոջ դրամապանակի բալանսը կարող է բաղկացած լինել տարբեր արժույթներով ներկայացված բալանսային հաշիվներից։ Այս բալանսային հաշիվները առաջանում են հետևյալ դեպքերում՝

  • Օգտատերը լիցքավորել է իր հաշիվը՝ Կայքի Ծառայությունների դիմաց վճարելու համար;
  • Նովան փոխհատուցել է Պատվիրատուին Նովայի մեղքով կրած վնասի համար;
  • Նովան փոխհատուցել է Պատվիրատուին ապահովագրած ապրանքի արժեքը և ոչ Պատվիրատուի մեղքով կրած վնասները;
  • Նովան փոխհատուցել է Պատվիրատուին վերջինիս կատարած առցանց գնումների դիմաց՝ համաձայն Կայքում գործող Քեշ-Բեք ծրագրի;
  • Նովան փոխհատուցել է Պատվիրատուին վերջինիս կատարած սոցիալական առաջխաղացման ակտիվության դիմաց՝ համաձայն Կայքում գործող Հաճախորդների լոյալության ծրագրի;
  1. Հաճախորդի յուրաքանչյուր (տարբեր արտաժույթներով) բալանսային հաշվի համար գույություն ունեն հասանելի և ոչ հասանելի գումարներ։ Դրանց կարգավիճակը հստակ կցուցադրվի Կայքում։ Բալանսային հաշիվները ունեն հետևյալ կարգավիճակները՝

  • Ակտիվ է (կարող է փոխանցվել Հաճախորդի բանկային հաշվին կամ բանկային քարտին)

Տվյալ բալանսային հաշվից կարող են վճարվել միայն Կայքի Ծառայությունները։ Հաճախորդի պահանջով այս հաշվի գումարները կարող են ետ փոխանցվել հաճախորդին։ Այս բալանսային հաշիվը կարող է գոյանալ հետևյալ դեպքերում՝

  1. Հաճախորդը կատարել է կանխավճար ապագա Ծառայությունների մատուցման դիմաց բանկային քարտով, բանկային փոխանցումով, վճարային տերմինալով, այլ առցանց վճարման մեթոդներով;
  2. Այս բալանսային հաշվին Հաճախորդը փոխանցել է Հաճախորդի «Հասանելի է» բալանսային հաշիվից, երբ դրանք դարձել են հասանելի Հաճախորդի համար և որոնք ըստ Նովայի կանոնների Հաճախորդը կարող է օգտագործել առանց խոչընդոտի։ Այս դեպքում Նովան գանձում է բալանսային փոխանցման Ծառայության համար վճար՝ Կայքում հրապարակված սակագների համաձայն։
  • Հասանելի է (կարող է օգտագործվել Կայքի Ծառայությունների դիմաց վճարման համար)

Տվյալ բալանսային հաշվից կարող են վճարվել միայն Կայքի Ծառայությունները։ Այս բալանսային հաշիվը կարող է գոյանալ հետևյալ դեպքերում՝

  1. Հաճախորդը կատարել է որոշ գործողություններ, որոնց համար Նովան պարգևատրել է Հաճախորդին, օրինակ՝ Կայքում գրանցվելու համար, Օգտատիրոջ հրավերով Կայքում գրանցված ընկերների համար, մշտական հաճախորդ լինելու համար, ակտիվ մեկնաբանություններ գրանցելու համար և այլ լոյալության հետ կապված ծրագրերի։ Լոյալության ծրագրի մանրամասները տեղադրված են Կայքում;
  2. Այս բալանսային հաշվին Նովան փոխանցել է Հաճախորդի «Սպասման մեջ է» բալանսային հաշիվից, երբ դրանք դարձել են հասանելի Հաճախորդի համար։
  • Սպասման մեջ է (գումարի նստեցումը Օգտատերի բալանսային հաշվին հաշվարկված է և սպասման մեջ է)։ Տվյալ հաշվից հնարավոր չէ կատարել վճարումներ և հաշվարկված գումարները հասանելի չեն։ Այս բալանսային հաշիվը կարող է գոյանալ հետևյալ դեպքերում՝
  1. Հաճախորդը կատարել է գնումներ՝ համաձայն Կայքի Քեշ-Բեք ծրագրի և նրա գնումների դիմաց Կայքը հաշվարկել է համապատասխան Քեշ-Բեք-ի գումար, որը և վերագրվել է այս բալանսային հաշվին, սակայն այն դեռ հաստատված չի և մինչև հաստատումը օգտագործվել չի կարող։
  • Չեղարկված է (Սպասման մեջ գտնվող գումարը չի հաստատվել և չեղարկվել է)։ Տվյալ հաշվից հնարավոր չէ կատարել վճարումներ և հաշվարկված գումարները հասանելի չեն։ Այս բալանսային հաշիվը կարող է գոյանալ հետևյալ դեպքերում՝
  1. Հաճախորդը կատարել է գնումներ՝ համաձայն Կայքի Քեշ-Բեք ծրագրի և նրա գնումների դիմաց Կայքը հաշվարկել է համապատասխան Քեշ-Բեք-ի գումար, որը և վերագրվել է «Սպասման մեջ է» բալանսային հաշվին, սակայն Պատվիրատուի պահանջով, կամ մեղքով, նշված պատվերը չեղարկվել է, ինչի պատճառով Սպասման մեջ գտնվող գումարները ետ են կանչվել և չեղարկվել։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Հաշիվները ներկայացվում են համաձայն փոխադրվող ապրանքների մասին Հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվության և համաձայն պահեստում ստացված փաթեթների ֆիզիկական չափանիշների։ Այն դեպքերում, երբ մաքսային մարմինները որոշում են հավելյալ սակագներ ներմուծվող ապրանքների մասով, որը կարող է առաջացնել լրացուցիչ մաքսային պարտավորություն, Ընկերությունը կարող է դուրս գրել լրացուցիչ հաշիվ Հաճախորդի համար նշված մաքսային պարտավորությունը մարելու համար։ Նշված պարտավորությունը Հաճախորդը կարող է մարել ինքնուրույն և Ընկերությանը ներկայացնել դրանց վճարման անդորրագիրը/ապացույցը, կամ վճարել Ընկերությանը, որը Հաճախորդի անունից կմարի առաջացած պարտավորությունը։

  2. Վճարումները կարող են կատարվել հաշիվը դուրս գրելու պահից սկսած մինչև առաքման պահը ներառյալ։ Եթե ցանկանում եք կատարել վճարում առաքման պահին, ապա Ձեր հարմարության համար առաքիչը կարող է ընդունել վճարումներ կանխիկ, կամ բանկային քարտով՝ շարժական POS տերմինալի միջոցով։ Մնացած այլ վճարման եղանակներով վճարումները պիտի կատարվեն Հաճախորդի կողմից նախորոք՝ մինչև առաքումը։

  3. Դուրս գրված հաշիվները կարող են պարունակել մասնակի կամ ամբողջովին մատուցված Ծառայությունների ցանկը, այսինքն՝ մատուցված Ծառայությունների դիմաց կարող են դուրս գրվել մի քանի հաշիվներ տարբեր Ծառայությունների համար։

  4. Ներկայացված հաշիվների, վճարման գումարների, վճարման կարգավիչակի հետ կապված բոլոր փոփոխությունների վերաբերյալ Հաճախորդը ստանում է ծանուցումներ էլեկտրոնային եղանակով՝ ինչպես Կայքում առկա տեղեկատվական միջոցներով, այնպես էլ էլեկտրոնային նամակի տեսքով Հաշվում գրանցված էլէկտրոնային նամակի հասցեին։

  5. Ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են Հաճախորդի կողմից վերջինիս ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա կամ կանխավճարի տեսքով։ Հաշիվ-ապրանքագիրը ներկայացվում է էլեկտրոնային տեսքով, Հաճախորդի Կայքում անձնական հաշվի «Իմ Պատվերները» էջում, որտեղ ներկայացված է պատվերների պատմությունը, վճարման կարգավիճակը։

  6. Նշանակման Երկիր առաքվող Պատվերների համար, որոշ դեպքերում, Պատվերների կամ փոխադրման գները կարող են նշվել ԱՄՆ դոլարով կամ այլ արտարժութով, սակայն վճարումները կատարվում են այդ երկրի արժույթով՝ վճարման օրվա դրությամբ Ընկերության բանկի կողմից սահմանված արտարժույթի գնման փոխարժեքով։

  7. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ իր անունից և իր հաշվին մուտք արվող դրամական միջոցները կարող են արտահայտվել այլ արտաժույթով, ինչպես նաև ընդունում է, որ հաշվում արդեն իսկ առկա և արտարժույթով արտահայտված դրամական միջոցները կարող են արտահայտվել նշանակման երկրի տարադրամով։ Ընդ որում, Հաճախորդը համաձայն է, որ արտարժույթի արտահայտումը նշանակման երկրի արժույթով կարող է կատարվել վճարման օրվա դրությամբ՝ Ընկերության բանկի կողմից սահմանված արտարժույթի գնման փոխարժեքով։

  8. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ Ընկերությունը Ծառայություններ է մատուցում տարբեր երկրներում, որոնք ունեն տարբեր դրամական միավորներ, ուստի որոշ դեպքերում Պատվերի բեռնափոխադրման արժեքը, կամ այլ գնանշումներ կարող են կատարվել ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով, կամ այլ արժույթով, սակայն կանխիկ վճարման դեպքում վճարումը ենթակա է կատարման նշանակման Երկրի օրենսդրության համապատասխան այդ Երկրի արժույթով և Ընկերության կողմից՝ վճարման պահին Կայքում հայտարարագրված փոխարժեքին համապատասխան։

  9. Մատուցված Ծառայությունների դիմաց վճարը գանձվում է Ծառայություն ստացողից Պատվերների հանձնման և ընդունման ժամանակ՝ Կայքում գործող սակագներով: Միջազգային փոստային ծառայության վճարները չեն ներառում մաքսային հարկերն ու տուրքերը, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր ծախսերը: Պատվերները հանձնվում և ընդունվում են Ընկերության գրասենյակում, Ընկերության ինքնաարտահանման կետերում, Ձեր Երկրի Ընկերության գործընկերոջ գրասենյակներում կամ Ընկերության կողմից լիազորված սուրհանդակի միջոցով և Ստացողի կողմից նշված հասցեում:

ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

  1. Ընկերությունը ընդունում է վճարներ հետևյալ վճարման եղանակներով՝

  • Կանխիկ՝ Ընկերության գրասենյակում, կամ առաքման պահին,
  • Կայքում առկա Օգտատիրոջ անձնական դրամապապանակի բալանսային հաշվից;
  • ArCa առցանց վճարային համակարգով (ՀՀ դրամ ընդունելիս);
  • Visa, Visa Electron բանկային կրեդիտ և դեբետ տիպի քարտերով;
  • MasterCard, Maestro բանկային կրեդիտ և դեբետ տիպի քարտերով;
  • PayPal վիրտուալ վճարման համակարգերով
  • iDram վիրտուալ վճարման համակարգերով ՀՀ դրամ ընդունելիս
  • Kiwi, Webmoney, YandexDengi վիրտուալ վճարման համակարգերով
  • TellCel վճարային տերմինալներով
  • Այլ վճարային եղանակներով, որոնք պարբերաբար հասանելի կլինեն Կայքում
  1. Հաճախորդը կարող է իր մեկ արտաժույթով բալանսային հաշվից գումար փոխանցել իր մյուս արտաժույթով բալանսային հաշվին հետևյալ պայմանով՝

  • Փոխանցող և ընդունող բալանսային հաշիվները ունեն նույն բալանսային կարգավիճակը;
  • Արտաժույթներով մեկ բալանսային հաշվից մյուս բալանսային հաշվին փոխանցման Ծառայության համար Նովան գանձում է Հաճախորդից՝ համաձայն Կայքում գործող և հրապարակված սակագների։
  1. «Ակտիվ է» բալանսային հաշվից Պատվիրատուի պահանջով Նովան կարող է փոխանցել կուտակված գումարները կամ դրանց մի մասը Պատվիրատուի հաշվին հետևյալ կարգով՝

  • Եթե Պատվիրատուն կատարել է հաշվի լիցքավորում ապագայում Ծառայություններից օգտվելու համար, իսկ մատուցվող Ծառայությունները չեղարկվել են կամ կասեցվել, ապա լիցքավորված գումարը ամբողջովին վերադարձվում է Պատվիրատուին՝
  • Կանխիկ վճարված գումարները վերադարձվում են կանխիկ տեսքով, առանց պահումների
  • Բանկային քարտով կատարված վճարումները վերադարձվում են այն բանկային քարտին, որի միջոցով կատարվել է սկզբնական վճարումը։ Այս դեպքում Նովան ետ վճարումից պահումներ չի գանձում, սակայն Պատվիրատուի բանկը կարող է գանձել լրացուցիչ վճարումներ, որի համար Նովան պատասխանատվություն չի կրում։ Խնդրում ենք նման դեպքերում պարզել առաջացված հարցերը կամ անճշտությունները Ձեր բանկային քարտի թողարկող բանկի հետ։
  • Բանկային փոխանցումով կատարված վճարումները ետ են վերադարձվում վճարողի բանկային հաշվին՝ առանց պահումների
  • Վճարային տերմինալով կատարված վճարումները ետ չեն վերադարձվում և մնում են Հաճախորդի բալանսային հաշվին՝ հետագա Ծառայությունների դիմաց վճարելու համար՝ ի բացառություն ստորև նշված դեպքերի
  • PayPal-ով կամ այլ վիրտուալ վճարային համակարգով կատարված վճարումները ետ են վերադարձվում ամբողջովին, ի բացառումն այդ վիրտուալ համակարգերի կողմից գանձվող վճարների
  1. Եթե Պատվիրատուն կուտակել է իր «Ակտիվ է» բալանսային հաշվին Քեշ-Բեք-ից ստացված գումարներ՝
  • Կուտակված գումարները վճարվում են Հաճախորդի Կայքում գրանցված բանկային քարտին՝ առանց պահումների՝ ի բացառումն Հաճախորդի բանկային քարտի թողարկող բանկի կողմից գանձվող վճարների;
  • Կուտակված գումարները Պատվիրատուի պահանջով վճարվում են վերջինիս հաշվին iDram, կամ PayPal, կամ Яндекс-Деньги, կամ WebMoney, կամ Կայքում հասանելի այլ վիրտուալ դրամապանակների միջոցով, առանց պահումների՝ ի բացառումն նշված վիրտուալ դրամապանակների վճարման համակարգերի կողմից գանձվող վճարների և արտարժույթի փոխանակման համար բանկի կողմից գանձվող հնարավոր վճարների։
  • Եթե գումարը մուտքագրվել է Ընկերության գործընկեր կազմակերպության գրասենյակում կամ վճարային տերմինալների միջոցով, ապա գումարը կամ դրա մնացորդը վերադարձվում է համապատասխան երկրի օրենսդրությամբ ընդունված գրավոր ապացույցի ներկայացման դեպքում (ստացական, ՀԴՄ կտրոն և այլն) Ընկերության գրասենյակում:
  • Եթե գումարը մուտքագրվել է բանկային փոխանցման միջոցով և այդ գումարը համալրվել է 120 օրացուցային օր և ավելին, ապա գումարի վերադարձ կատարվում է հատուկ կարգով հայտի հիման վրա, որը տրամադրվում է Նովայի կողմից։

ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Գրավոր պահանջը (բողոքը) նարկայացվում է Կայքում նախատեսված մեթոդով, որտեղ նշվում է՝

  2. Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են Պատվերի ձևակերպման պատճենը, Առաքման Անդորրագրի պատճենը (եթե գոյություն ունի), ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանք հանդիսացող հիմնավորումները, իսկ պատճառված վնասի փոխհատուցման համար գրավոր պահանջ (բողոք) ներկայացվելու դեպքում` նաև պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները և մանրամասն հիմնավորված հաշվարկը:

  3. Գրավոր պահանջը (բողոքը) ենթակա է գրանցման` օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս` Ծառայություններից օգտվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:

  4. Միջազգային Պատվերի կորստի դեպքում որոնման համար գրավոր պահանջները (բողոքները) ընդունվում և քննարկվում են օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում:

  5. Պատվերը չառաքելու, Պատվերի վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր բողոքը ներկայացվում է Ընկերությանը 30 օրացուցային օրվա ընթացքում` Պատվերի ձևակերպման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտի օրվամից: Ընդ որում, ժամկետի հաշվարկման երկու հիմքերի առկայության դեպքում ժամկետի ավարտ է համարվում ավելի ուշ լրացող ժամկետը:

  6. Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը կամ վերջինիս գործընկեր կազմակերպությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք), այդ թվում` պատճառված վնասը հատուցելու պահանջով:

  • դիմումատուի (օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
  • պահանջի (բողոքի) էությունը:
  1. Հաճախորդները գրավոր պահանջի (բողոքի) հետ կապված պատասխանին համաձայն չլինելու դեպքում կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված միջոցների:

  2. Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Կայքում նախատեսված հաղորդագրության միջոցների օգնությամբ։ Ընկերության պատասխանը բողոք-պահանջին պետք է տրվի 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։

ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

  1. Պատճառված վնասի փոխհատուցումը Հաճախորդին վճարելուց հետո Պատվերի հայտնաբերման դեպքում այն հանձնվում է Հաճախորդին, ինչի դեպքում Հաճախորդը պարտավոր է, անհապաղ, մինչև Պատվերը ստանալը, հետ վերադարձնել պատճառված վնասի փոխհատուցման գումարը` բացառությամբ Պատվերը ուշացումով առաքելու համար գանձվող գումարի, որի սակագները հրապարակված են Կայքում: Եթե Հաճախորդը հրաժարվում է փոխհատուցման գումարը վերադարձնել, ապա Պատվերը անցնում է Ընկերության սեփականությանը:

  2. Պատվերի կորստի կամ վնասվածքի համար Ընկերության պատասխանատվությունը Ընկերության հայեցողությամբ կարող է սահմանափակվել 20 (քսան) ԱՄՆ դոլարով 1(մեկ) կգ առաքանու կորստի համար կամ վերանորոգման արժեքով՝ Պատվերի վնասվածքի համար: Ընկերության Կողմից ապահովագրված բեռների համար Ընկերության պատասխանատվությունը սահմանափակվում է ապահովագրման պայմաններին համապատասխան

  3. Պատվերի ապահովագրումը և դրանից բխող ծախսերը իրականացվում են Հաճախորդի կողմից, իր ցանկությամբ և իր հաշվին:

  4. Պատճառված վնասի փոխհատուցման դրամական միջոցի վճարումը կատարվում է Ընկերության կողմից` օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում:

  5. Հաճախորդները գրավոր պահանջի (բողոքի) հետ կապված պատասխանին համաձայն չլինելու դեպքում կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված միջոցների:

  6. Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում՝ Կայքում նախատեսված հաղորդագրության միջոցների օգնությամբ։ Ընկերության պատասխանը բողոք-պահանջին պետք է տրվի 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։

  7. Պատճառված վնասի փոխհատուցման դրամական միջոցի վճարումը կատարվում է Ընկերության կողմից` օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում:

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Նովան իրավունք է վերապահում Պատվերները առաքել իր նախընտրած ճանապարհով, ինչպես նաև իր հայեցողությամբ մերժել փաստաթղթի կամ ծանրոցի տեղափոխման Ծառայության մատուցումը յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձին, եթե դրանք չեն համապատասխանում Նովայի կանոններին, կամ կատարվել են ի խախտումն սույն Օգտագործման Պայմաններին: Անհաղթահարելի ուժի պատճառով առաքման ճանապարհի փոփոխման դեպքում Ընկերությունը իրավունք ունի կատարել սակագների վերահաշվարկ:

  2. Նովան իրավունք է վերապահում հրաժարվել Պատվերի հետագա տեղափոխումից ցանկացած ժամանակ, եթե այդ Պատվերը որևէ ձևով վտանգում կամ խոչընդոտում է մյուս Պատվերների շարժը, կամ եթե այն վտանգ է ներկայացնում տեղափոխման գործընթացին մասնակից հանդիսացող անձնակազմին կամ սարքավորումներին, կամ երբ Պատվերի պարունակության առաքումը արգելվում է օրենքով կամ տեղափոխման համար օգտագործվող երրորդ կողմի կրիչների կանոններով:

  3. Նովան իրավունք ունի այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր, զեղչային ծրագրեր կամ միջոցառումներ և այլն) հետաձգել պատվերների առաքման ժամկետները, ինչպես նաև կասեցնել որոշակի Ծառայությունների մատուցումը:

  4. Նովան իրավունք ունի կասեցնել Ձեզ մատուցվող Ծառայությունները՝ այդ թվում սառեցնելով Ձեր հաշվին առկա գումարի տնօրինման հնարավորությունը և Ձեր Պատվերների առաքումն ու հանձնումը, այն դեպքերում, եթե Ձեր հաշվով կատարվող գործառնությունները կասկածներ կառաջացնեն հաշվում առկա գումարների ծագման վերաբերյալկամ Պատվերի օրինական օգտագործման վերաբերյալ։ Նման դեպքերում Ծառայությունների կասեցումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Դուք կհիմնավորեք հաշվում առկա միջոցների օրինական ծագումը կամ Պատվերի նշանակությունը կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գործընթացների ավարտը։

  5. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում Պատվերը ենթակա է մաքսազերծման, ինչի պարտականությունը կրում է Հաճախորդը: Ընդ որում Հաճախորդը ընդունում է, որ Պատվերի մաքսազերծման հետ կապված խորհրդատվություն ընկերությունը չի իրականացնում: Հաճախորդի պարտականությունն է ինքնուրույն պարզել Պատվերի մաքսազերծման հավանականությունը: Հաճախորդը պարտավոր է իրականացնել օրենսդրությամբ նախատեսված մաքսազերծման և Պատվերը ստանալու համար բոլոր քայլերը:

Այն դեպքում, եթե մաքսազերծման իրականացման ժամանակ Հաճախորդի անգործության հետևանքով Ընկերությունը կրում է վնասներ, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել այդ վնասները: 

  1. Դուք ընդունում քն, որ Նովան պատասխանատվություն չի կրում Կայքից և/կամ Ծառայություններից օգտվելու հետևանքով առաջացած բոլոր կորուստների և վնասների համար, անկախ այն բանից, թե դրանք հետևանք են Նովայի, վերջինիս աշխատողների, գործակալների, գործընկերների և այլ անձանց գործողությունների:

  2. Կայքն ու Ծառայությունները տրամադրվում են «ինչպես որ է» սկզբունքով: Նովան չի երաշխավորում, որ Կայքում տեղադրված հայտարարությունները և Ծառայությունները կհամապատասխանեն երրորդ կողմ հանդիսացող վաճառող կազմակերպությունների (Մատակարարների) կողմից տրամադրված իրական ապրանքներին և ծառայություններին և Հաճախորդի սպասումներին, ինչպես նաև Կայքն ու Ծառայությունները մշտապես մատչելի կլինեն, զերծ կլինեն թերություններից և բացթողումներից:

  3. Նովան օգտագործում է երրորդ անձանց կողմից տրամադրվող վճարահաշվարկային ծառայություններ և ծրագրային ապահովում, և պատասխանատվություն չի կրում դրանց անընդհատ մատչելիության, ինչպես նաև դրանց օգտագործման հետևանքով Հաճախորդին հնարավոր կորուստներ և վնասներ պատճառելու համար:

  4. Դուք ընդունում եք, որ Նովան պատասխանատվություն չի կրում Կայքով իրականացվող Ծառայությունների գնման կամ վաճառման գործարքների համար: Նովան կարող է միակողմանիորեն մերժել ցանկացած գործարք, վճարում կամ հայտարարություն ցանկացած պատճառաբանությամբ:

  5. Այն Պատվերները, որոնց ներմուծման համար անհրաժեշտ են հատուկ արտոնագրեր, թույլտվություններ կամ լիցենզիաներ պետք է ճշտվեն Հաճախորդի կողմից: Հաճախորդն է պատասխանատու այդ Պատվերների դիմաց համապատասխան արտոնագրեր, թույլտվություններ և/կամ լիցենզիաներ տրամադրելու և անհրաժեշտ վճարումներ կատարելու համար:

ՔՈՆԹԵՆԹԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս բաժնում տեղադրված են դրույթներ, որոնք հիմնականում վերաբերվում են գործընկեր կազմակերպություններին (այսուհետ նաև՝ Գործընկեր կամ Գործընկերներ), որոնք ևս օգտվում են Կայքից և Կայքում տեղադրում գովազդ, տեղեկատվություններ, առաջարկներ, հայտարարություններ և սահմանում են Գործընկերների և Օգտատերերի միջև հարաբերությունները, գործարքները և դրանց ընթացակարգը։

  1. Յուրաքանչյուր նոր Քոնթենթ, որը հրապարակվում է Կայքում՝ բացառությամբ այլ Օգտատերերի կողմից հրապարակված մեկնաբանությունների և գրախոսությունների, վերահսկվում է Նովայի մոդերատորների կողմից մինչ Կայքում հրապարակվելը: Այս ամենն արվում է Քոնթենթի որակը ապահովելու նպատակով, ինչպես նաև՝ համոզվելու, որ հրապարակված Քոնթենթը կհամապատասխանի Պայմաններին: Բոլոր այն Քոնթենթը, որը ճանաչվել է վիրավորական և խախտում է Քոնթենթի քաղաքականությունը, կարգելվի Կայքում: Բացի այդ, Նովան Օգտատերերին առաջարկում է գործիքներ՝ պոտենցիալ վիրավորական բովանդակություն պարունակող Քոնթենթը նշելու համար:

  2. Որպես Գործընկեր՝ Դուք կարող եք Կայքում տեղադրել որոշակի քոնթենթ (բովանդակություն), ներառյալ, բայց չսահմանափակելով տեղեկատվական ինֆորմացիա (directory information), գործարար ցանկեր, ծառայություններ ստանալու հարցումներ (service requests), գովազդ, օգտագործողների միջև հաղորդագրություններ, ներառյալ, բայց չսահմանափակելով էլեկտրոնային փոստով ուղարկվող նամակներ, զրույցներ, Նովայի հաղորդակցության համակարգից դուրս SMS հաղորդագրություններ կամ այլ էլեկտրոնային հաղորդակցություն, ինչպես Կայքի, այնպես էլ՝ երրորդ անձանց  կայքի կամ առաջարկների, մեկնաբանությունների, օգտագործողների հրապարակումների, ֆայլերի, պատկերների, ֆոտոների, վիդեոյի, ձայների կամ Կայքի և Ծառայությունների միջոցով մատչելի որևէ այլ քոնթենթի («Քոնթենթ») միջոցով: Դուք հասկանում եք և համաձայն եք ենթարկվել սույն Քոնթենթի կանոններին:

Եթե Դուք կարծում եք, որ Կայքում տեղ գտած Քոնթենթը վիրավորական բնույթի է Ձեզ համար, կամ խախտում է սույն Պայմանները, Դուք կարող եք նշել այն՝ սեղմելով Զեկուցել Չարաշահման մասին (Report Abuse) կոճակը, որը Նովայի աշխատակազմի ուշադրությունը կսևեռի նշված Քոնթենթի վրա:

Եթե Նովայի աշխատակազմը գտնում է, որ Ձեր զեկույցը չարաշահումների մասին հիմնավորված է, ապա Նովան միակողմանի կերպով կհեռացնի կամ կարգելափակի նշված Քոնթենթը Կայքից: Ավելին, այն անձինք և Գործընկերները, որոնք կշարունակեն նմանատիպ վիրավորական Քոնթենթ հրապարակել, կզրկվեն Կայքից օգտվելու իրավունքից: Դուք հասկանում եք, որ օգտվելով Կայքից և Ծառայություններից, Դուք կարող եք հանդիպել Քոնթենթի, որը վիրավորական է, անպատշաճ, ոչ ճշգրիտ, մոլորեցնող կամ վիճելի, արատավորող, ստորացնող, և Դուք սույնով հրաժարվում եք Նովայի դեմ այդ ամենի հետ կապված բոլոր իրավունքներից և արդարության իրավունքից բխող պաշտպանության միջոցներից:

  1. Դուք գիտակցում եք, որ Նովան չի կարող երաշխավորել Ձեր և/կամ Գործընկերների կողմից տեղադրված որևէ Քոնթենթի գաղտնիությունը, ի բացառություն Ձեր անձնական տվյալների (տես համապատասխան բաժինը): Դուք գիտակցում և համաձայնում եք, որ միայն Դուք եք պատասխանատու Ծառայությունների միջոցով տեղադրված, փոխանցված կամ հղում կատարած Ձեր սեփական Քոնթենթի համար և դրանք տեղադրելու, փոխանցելու, հղում կատարելու կամ հրապարակելու հետ կապված հետևանքների համար: Ավելի հստակ՝ միայն Դուք եք պատասխանատու Ծառայությունների միջոցով Ձեր կողմից վերբեռնած, էլեկտրոնային փոստով փոխանցած կամ այլ կերպ հասանելի դարձած Քոնթնեթի համար: Ծառայությունների միջոցով Ձեր կողմից տեղադրված, փոխանցված կամ հղում կատարած Քոնթենթի առնչությամբ Դուք հաստատում, գիտակցում և երաշխավորում եք, որ

  2. Դուք ընդունում և համաձայնում եք, որ պետք է գնահատեք և կրեք որևէ Քոնթենթի օգտագործման հետ կապված ռիսկերը, և որ Դուք չեք կարող հիմնվել այդ Քոնթենթի վրա, և որ ոչ մի դեպքում Նովան պատասխանատու չի լինի ցուցակված, էլ.փոստով ուղարկված կամ Ծառայությունների միջոցով այլ կերպ մատչելի դարձված Քոնթենթն օգտագործելու հետևանքով պատճառված վնասների և կորուստների համար: Այնուհետև, Կայքն ու Կայքի միջոցով մատչելի Քոնթենթը կարող են պարունակել հղումներ (link) երրորդ անձանց կայքերին («Երրորդ Անձի Կայք»), որոնք որևէ կերպ չեն վերաբերում Նովային: Եթե Դուք հղում եք կատարում Երրորդ Անձի Կայքին, Ձեզ վրա կարող են տարածվել Երրորդ անձի Կայքի պայմաններն ու կանոնները և այլ քաղաքականություններ: Նովան որևէ երաշխիք կամ հավաստիացում չի տալիս Երրորդ Անձանց Կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և հավաստիության վերաբերյալ, և Ձեր կողմից հղումը ցանկացած այլ կայքերին ամբողջությամբ Ձեր պատասխանատվության ներքո է, և Նովան չի ստանձնում դրանից բխող որևէ պատասխանատվություն:

  • Ձեզ են պատկանում կամ Դուք ունեք անհրաժեշտ լիցենզները, իրավունքները, համաձայնությունն ու թույլտվությունը օգտագործելու նման Քոնթենթը Ծառայություններում և Կայքում (ներառյալ բոլոր արտոնագրային, առևտրային նշանի, առևտրային գաղտնիքի, հեղինակային և այլ սեփականության իրավունքները, որոնք ներառված ենք կամ վերաբերում են նման Քոնթենթին), և Դուք թույլատրում եք Նովային օգտագործել այդ Քոնթենթը՝ հնարավորություն տալով ընդգրկել և օգտագործել Քոնթենթը Ծառայության, Կայքի և սույն Պայմանների տեսանկյունից նպատակահարմար եղանակով. և
  • Դուք ունեք գրավոր համաձայնություն, թողարկման իրավունք և/կամ թույլտվություն  տրված յուրաքանչյուր և ամեն նույնականացվող անձի կամ բիզնեսի կողմից Քոնթենթի մեջ այդ անձանց անվանումն ու դրանց նմանվող արտահայտություններն օգտագործելու և ներառելու համար:
  1. Յուրաքանչյուր օգտագործող համաձայնում է Նովային զերծ պահել բոլոր վնասներից, որոնք առաջանում են Ծառայությունները տվյալ Պայմանների խախտմաբ օգտագործելուց կամ դրա փորձից: 

  2. Նովան իր բացառիկ հայեցողությամբ կարող է արգելափակել Ձեր հաշիվն ու դադարեցնել արտոնագիրը, եթե Նովան հիմքեր ունի ենթադրելու, որ Ձեր օգտագործումն անօրինական է և հակասում է սույն Պայմաններին:

  3. Դուք համաձայնում եք, որ Ձեզ հատկացված պահպանության սահմանաչափը գերազանցելու դեպքում, Նովան պատասխանատվություն չի կրի Ձեր Քոնթենթի պոտենցիալ կորստի համար: Եթե Դուք օգտագործեք կամ փորձեք օգտագործել Ձեզ հատկացված պահպանության գոտին այլ կերպ, քան թույլատրված է սույն Պայմաններով, ներառյալ բայց չսահմանափակվելով փոփոխություններով, կոտրելով, ձևափոխելով կամ այլ կերպ վնասելով Ծառայության անվտանգությունը կամ ֆունկցիոնալությունը, Ձեր հաշիվը կարգելափակվի, և Դուք ենթակա կլինեք վնասների հատուցման կամ այլ տույժերի, ներառյալ քրեական հետապնդումը, եթե դա կիրառելի է:

  4. Նովան Ձեզ կհատկացնի Ձեր Քոնթենթի պահպանության գոտի Նովայի սերվերների վրա: Այդ գոտու ծավալը տարբերվում է՝ կախված Ձեր օգտագործողի արտոնություններից: Ի հավելումն դրա, Դուք կարող եք ձեռք բերել լրացուցիչ պահպանության գոտի՝ որպես լրացուցիչ Ծառայությունների մաս:

  5. Նովան կարող է Ձեզ տրամադրել վիդեո ծառայություն, եթե Դուք վերբեռնում եք վիդեոներ Ձեր հրապարակման, գովազդի կամ այլ կերպ այն օգտագործում եք Նովայի մյուս օգտագործողների հետ հաղորդակցման ընթացքում: Ձեր վիդեոները վերբեռնելով՝ Դուք անհետկանչելիորեն համաձայնում եք Ձեր վիդեոները Ծառայությունների համար օգտագործելուն և երաշխավորում ու հավաստիացնում եք, որ ունեք բոլոր իրավունքները, տիտղոսներն ու շահագրգռված եք վիդեոները վերբեռնելու և Ծառայությունների մատուցման հետ կապված օգտագործելու համար: Այս ծառայության համաձայն՝ երրորդ անձի, ծրագիր կամ ծառայություն օգտագործելով, Նովան կարող է իր հայեցողությամբ վերբեռնել Ձեր վիդեոն՝ www.YouTube.com կայքում, կամ Նովայի հայեցողությամբ՝ երրորդ անձ համարվող այլ ծառայություններ տրամադրողի միջոցով և ներդնել վիդեոն Նովայում՝ Ձեր գովազդի կազմում:

  6. Նովան նաև կարող է դադարեցնել ցանկացած Օգտագործողի մուտքը Կայք, եթե անձը ճանաչվում է կրկնակի խախտում թույլ տված օգտագործող: Կրկնակի խախտում թույլ տված է ճանաչվում այն օգտագործողը, որը երկուսից ավելի անգամ ծանուցվել է խախտող գործունեության վերաբերյալ և/կամ որի տեղադրած Քոնթենթը Կայքից հանվել է երկուսից ավելի անգամ: Այնուհետև, Նովան իր բացառիկ հայեցողությամբ իրեն իրավունք է վերապահում որոշելու արդյոք որևէ Քոնթենթ պատշաճ է և համապատասխանում է սույն Պայմաններին՝ հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության իրավունքներից տարբերվող այլ խախտումների դեպքում, ինչպիսիք են ներառյալ, բայց չսահմանափակվելով պոռնոգրաֆիկ, անվայելուչ, նվաստացնող, արատավորող կամ չափազանց երկար Քոնթենթները: Նովան կարող է հանել նման Քոնթենթը և/կամ ցանկացած ժամանակ դադարեցնել օգտագործողի մուտքը սույն Պայմանները խախտող նման Քոնթենթ վերբեռնելու համար՝ առանց նախնական ծանուցման և իր բացառիկ հայեցողությամբ:

  7. Նովան չի հաստատում որևէ Քոնթենթ կամ այդ Քոնթենթում արտահայտված որևէ կարծիք, հայտարարություն, երաշխավորություն կամ խորհուրդ,և Նովան բացահայտորեն հրաժարվում է այդ Քոնթենթի հետ կապված որևէ պատասխանատվությունից: Նովան թույլ չի տալիս հեղինակային իրավունքները խախտող գործողություններ և Կայքի մտավոր սեփականության իրավունքների խախտում, և Նովան կարող է իր բացառիկ հայեցողությամբ հանել ցանկացած խախտող Քոնթենթ, եթե պատշաճ կերպով տեղեկացվել է այն մասին, որ այդ Քոնթենթը խախտում է այլոց մտավոր սեփականության իրավունքները: Նովան վերապահում է ցանկացած Քոնթենթ հանելու իրավունք՝ առանց նախապես տեղեկացնելու:

  8. Այնուհետև, Ծառայությունների հրապարակային մասերում Ձեր կողմից Քոնթենթ տեղադրելով՝ Դուք համաձայնում և սույնով Նովային եք ընձեռում բոլոր իրավունքները, որոնք անհրաժեշտ են Ծառայությունների կամ Կայքի Քոնթենթի հետագա բոլոր միավորումները, ցուցադրումը, պատճենումը, կրկնօրինակումը, վերարտադրումը կամ շահագործումը որևէ նպատակով արգելելու կամ թույլատրելու համար: Դուք նաև սույնով Կայքի յուրաքանչյուր Օգտագործողին եք տրամադրում ոչ բացառիկ արտոնագիր Կայքի միջոցով Ձեր Քոնթենթին մատչում ընձեռելու համար: Ձեր կողմից յուրաքանչյուր Օգտագործողին տրամադրված արտոնագիը դադարում է, երբ Դուք Կայքից ջնջում կամ հանում եք Քոնթենթը:

  9. Վերոհիշյալն ավելի հասկանալի դարձնելու նկատառումներով Դուք պահպանում եք Ձեր Քոնթենթի նկատմամբ սեփականության իրավունքը, սակայն Ձեր Քոնթենթը Կայքում տեղադրելով Դուք սույնով Նովային եք տրամադրում՝ անհետկանչելի, չվերացվող, մշտական, համաշխարհային, ոչ բացառիկ, առանց ռոյալթիների, ենթալիցենզավորվող, փոխանցելի արտոնագիր օգտագործել, վերարտադրել, բաշխել, ստեղծել ածանցյալ աշխատանքներ, ցուցադրել և ներկայացնել Քոնթենթը Կայքում և Նովայի (և վերջինիս իրավահաջորդների) բիզնեսում, ներառյալ և չսահմանափակվելով Կայքն ու դրա Քոնթենթը (և դրանից ածանցյալ ստեղծագործությունները) լրիվ կամ մասնակիորեն ներկայումս կամ հետագայում հայտնի որևէ մեդիա ֆորմատով և մեդիա ալիքի միջոցով առաջմղելու և վերաբաշխելու նպատակով: Այս իրավունքներն անհրաժեշտ են Նովային Ձեր Քոնթենթը պահպանելու և ցուցադրելու համար:

ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ

  1. Դուք համաձայնում եք չտեղադրել Քոնթենթ, որը խախտում է օրևէ օրենք, որը պաշտպանված է այլոց հեղինակային և արտոնագրային իրավունքներ, և դուք չունեք այն տեղադրելու թույլտվություն, վնասակար է, պոռնոգրաֆիկ կամ որևէ կերպ խախտում է սույն Պայմանները: Դուք  նաև համաձայնում եք անհարկի չմիջամտել այլ օգտագործողներին առանց նրանց համաձայնության, հավաքել անդամների անձնական տեղեկատվությունը առևտրային կամ անօրինական նպատակներով, վնասել Կայքը կամ սերվերները, արտահանել Քոնթենթն այլ կայքեր և երրորդ անձանց  առանց Նովայի բացահայտ թույլտվության: Դուք նաև երաշխավորում և հավաստիացնում եք Կայքում Ձեր կողմից տեղադրված Քոնթենթը չպետք է լինի կեղծ, իրականությանը չհամապատասխանող կամ մոլորեցնող, անպարկեշտ կամ անօրինական նյութ պարունակող, ներառի որևէ վիրուս կամ Նովայի համար առաջացնի որևէ պատասխանատվություն:
  2. Դուք համաձայնում եք չհրապարակել, էլ.փոստով չտարածել կամ որևէ այլ կերպ մատչելի չդարձնել որևէ Քոնթենթ, որը՝
  • Խախտում է որևէ իրավական ակտ
  • Պաշտպանված է հեղինակային իրավունքներով, առևտրային գաղտնիք է կամ ապրանքանիշ կամ ենթակա է երրորդ անձանց գույքային իրավունքների, քանի դեռ Դուք չեք այդ իրավունքների կրողը կամ ունեք թույլտվություն կամ արտոնագիր դրանց օրինական սեփականատարերերից Քոնթենթը տեղադրելու և Նովային բոլոր լիցենզավորվող իրավունքները փոխանցելու համար
  • Վնասակար է, անօրինական, սպառնացող բնույթի, վիրավորական է, անհանգստացնող, անվայելուչ, պոռնոգրաֆիկ, նվաստացնող, այլոց անձնական անձեռնմխելիությունը խախտող է կամ որևէ կերպ վնասում է անչափահասներին
  • Անհանգստություն է պատճառում, ստորացնում է, վախեցնում կամ ատելություն է քարոզում որևէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ կրոնի, սեռի, սեքսուալ կողմնորոշման, ռասսայի, ազգության, տարիքի կամ հաշմանդամության հիման վրա
  • Ներառում է զինամթերք և հրազեն
  • Ներառում է տեսահենային (pirated) ծրագիր, վիդեոներ կամ այլ տարրեր, որոնք այլ կերպ վնասում են մտավոր սեփականությամբ պաշտպանված աշխատանքներին
  • Ներառում է անօրինական դեղամիջոցներ կամ սահմանափակված շրջանառությամբ Քոնթենթ
  • Ներառում է ծառայությունների և տարրերի վաճառք կամ փոխանցում, որոնք պահանջում են երրորդ անձի արտոնագիր, այն դեպքում, երբ արտոնագիրն առկա չէ
  • Խախտում է Բնակելի Տարածքի Արդարության Ակտը (Fair Housing Act) որևէ ծանուցման կամ հայտարարության մեջ, կապված ցանկացած բնակելի տարածքի վաճառքի կամ վարձակալության հետ՝ խտրականություն դնելով կախված և նախապտվություն սահմանելով՝ հիմնված է ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի, ազգային ծագման տարիքի կամհաշմանդամության վրա (կամ խախտում է որևիցե պետական կամ տեղական օրենք, որն արգելում է խտրականություն այս կամ այլ առանձնահատկությունների հիման վրա)
  • Խախտում է դաշնային, պետական կամ տեղական հավասար աշխատանքային հնարավորությունների օրենսդրությունը, ներառյալ բայց չսահմանափակվելով որևէ աշխատանքի հայտարարության մեջ այնպիսի հղում կամ նախապտվություն սահմանելով, որը հիմնված է ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի, ազգային ծագման, տարիքի կամ հաշմանդամության վրա
  • Անհատականացնում է որևէ անձի կամ կազմակերպության, ներառյալ, բայց չսահմանափակվելով Նովայի աշխատակցի կամ կեղծ հաստատում է կամ այլ կերպ անհիմն ներկայացնում է Ձեր կապը որևէ անձի կամ կազմակերպության հետ
  • Ներկայացնում է որևէ այլ անձի անձնական կամ անհատականացնող տվյալներ առանց այդ անձի բացահայտ համաձայնության
  • Կեղծ է, սուտ, մոլորեցնող կամ ոչ ճշգրիտ կամ պարունակում է չափազանց շահավետ և իրականությանը չհամապատասխանող առաջարկ (“bait and switch”)
  • Խախտում է որևէ կողմի արտոնագիր, ապրանքային նշան, առևտրային գաղտնիք, մտավոր սեփականության կամ այլ գույքային իրավունք կամ Քոնթենթ, որը Դուք իրավունք չունեք մատչելի դարձնել օրենքի, պայմանագրի կամ ֆիդուցիար հարաբերության ուժով
  • Հանդիսանում է կամ պարունակում փոխկապակցված մարքեթինգ, link referral code, աղտոտող նամակ (junk mail), սփամ, շղթայական նամակներ, բուրգային սխեմաներ կամ չպահանջված առևտրային գովազդ
  • Հանդիսանում է կամ պարունակում գովազդի կամ միջնորդության որևէ ձև, եթե (1) տեղադրվել է Կայքի այնպիսի գոտիներում կամ դասակարգերում, որոնք նախատեսված չեն նման նպատակների համար, կամ (2) էլ.փոստով ուղարկվել է Նովայի օգտագործողներին, ովքեր խնդրել են իրենց հետ չկապվել այլ ծառայությունների, ապրանքների կամ առևտրային շահերի վերաբերյալ
  • Ներառում է հղում Երրորդ Անձանց Կայքերի առևտրային ծառայություններին, բացառությամբ՝ Նովայի կողմից հատուկ թույլատրված դեպքերի
  • Գովազդում է որևէ անօրինական ծառայություն կամ որևէ գույքի վաճառք, որը խստացված կամ արգելված է կիրառելի օրենսդրությամբ, ներառյալ, բայց չսահմանափակվելով գույքի այն տեսակները, որոնց վաճառքն արգելված կամ հատուկ կարգավորված է Կալիֆորնիայի իրավունքով
  • Ներառում է ծրագրային վիրուսներ կամ որևէ այլ համակարգչային կոդ, ֆայլեր կամ ծրագրեր, որոնք նախատեսված են որևէ համակարգչային ծրագրի, սարքի կամ հեռահաղորդակցության սարքավորման գործունեությանը միջամտելու, ոչնչացնելու կամ գործունեությունը սահմանափակելու համար
  • Խարխլում է երկխոսության նորմալ ընթացքը՝ Ծառայություններ, չափազանց մեծ թվով հաղորդագրություններ ուղղորդելով (հոսքային հարձակում) կամ այլ կերպ բացասական ազդեցություն է գործում Ծառայություններից օգտվելու օգտագործողների ունակության վրա
  • Ընդգրկում է մոլորեցնող էլ. փոստի հասցեներ կամ կեղծված վերնագրեր կամ այլ կերպ նենգափոխված նույնականացնող տվյալներ Ծառայությունների միջոցով փոխանցվող Քոնթենթի ծագման վայրը քողարկելու նպատակով
  • Ծառայությունների միջոցով փոխանցվող Քոնթենթը տեղային չէ կամ այլ կերպ վերաբերելի չէ
  • Նույն կամ նման Քոնթենթի կրկնությունն են կամ այլ կերպ ազդում են Նովայի ենթակառուցվածքի վրա՝ ոչ խելամիտ կամ անհամաչափ մեծ բեռ դնելով
  • Հանդիսանում է միևնույն տարրը կամ ծառայությունը մեկից ավելի դասակարգված կատեգորիայում կամ ֆորումում կամ մեկից ավելի մետրոպոլիտենային տարածքում (metropolitan area)
  1. Դուք նաև համաձայնում եք, որ Ձեր տեղեկատվությունը, Քոնթենթն ու մեր Ծառայությունների միջոցով իրականացվող Ձեր գործողությունները՝
  • Չեն լինի կեղծ, ոչ ճշգրիտ կամ մոլորեցնող
  • Չեն լինի խարդախ բնույթի կամ ներառեն կեղծված կամ հափշտակված գույք
  • Որևէ կերպ կապված չեն լինի մոլախաղերի կամ շահումով խաղերի հետ կապված գործողությունների հետ, ներառյալ, բայց չսահմանափակվելով խաղադրույք կատարողների վճարումներն ու դրանց ստացումը, խաղային պարտքերն ու շահումները, անկախ մոլախաղի գտնվելու վայրից կամ դրա բնույթից (ներառյալ օնլայն և օֆլայն խաղատներըը, սպորտային խաղադրույքներն ու գրասենյակային սպորտային տոտալիզատորները)
  • Չեն խախտի որևէ կողմի հեղինակային իրավունքները, արտոնգրերը, ապրանքային նշանները, առևտրային գաղտնիքը կամ այլ գույքային իրավունքները կամ հանրային կամ մասնավոր կյանքի գաղտնիքները
  • Չեն խախտի որևէ օրենք, ստատուտ, օրդինանս, պայմանագիր կամ կանոնակարգ (ներառյալ, բայց չսահմանափակվելով ֆինանսական Ծառայությունները, սպառողների իրավունքների պաշտպանությունը, անբարեխիղճ մրցակցությունը, խտրականության դեմ պայքարը կամ կեղծ գովազդը կարգավորող իրավական ակտերը)
  • Չեն լինի նվաստացնող, առևտրայնորեն նվաստացնող (trade libelous), անօրինականորեն սպառնացող կամ անօրինականորեն հետապնդող
  • Չեն լինի անպարկեշտ կամ ներառեն մանկական պոռնոգրաֆիկ նյութեր
  • Չեն նախատեսի որևէ վիրուս, տրոյական ձիեր, որդեր, ժամկետային ռումբեր, cancelbot տիպի սպամ  կամ համակարգչային ծրագրավորման այլ ընթացակարգեր, որոնք կարող են վնասել, վնասակար միջամտություն ունենալ, գաղտնի խոչընդոտել կամ մերժել ցանկացած համակարգ, տեղեկատվություն կամ անհատական տվյալներ
  • Չեն առաջացնի Նովայի համար պատասխանատվություն և/կամ չեն հանգեցնի Նովայի Ծառայությունների լրիվ կամ մասնակի կորստի:
  1. Ի հավելումն, Դուք նաև համաձայնում եք Վարքագծի հետևալ կանոններին ՝
  • Չկապվել որևէ մեկի հետ, ով խնդրել է իր հետ կապ չհաստատել կամ հաստատել չպահանջված կապ որևէ մեկի հետ որևէ առևտրային նպատակով, հետապնդել կամ այլ կերպ անհանգստացնել որևէ մեկին
  • Չկատարել որևէ ստորացնող կամ նվաստացնող մեկնաբանություն կամ հրապարակում որևէ մեկի դեմ
  • Այլ օգտագործողների վերաբերյալ չհավաքել անհատական տվյալներ առևտրային կամ ոչ օրինական նպատակներով
  • Չօգտագործել ավտոմատացված միջոցներ, ներառյալ՝ «սարդեր», ռոբոտներ, «սողացող»  ծրագրեր (crawlers), տվյալների վերհանման գործիքներ կամ դրանց նմանակներ Ծառայություններից տեղեկատվություն ներբեռնելու համար, բացառությամբ՝ ինտերնետային փնտրող ծրագրերի (օրինակ, Google) և ոչ առևտրային հանրային արխիվների (օրինակ, archive.org) առանց Նովայի նախնական գրավոր համաձայնության
  • Չփորձել ստանալ Նովայի համակարգչային համակարգի չարտոնված մուտք կամ ներգրավվել ցանկացած գործունեության մեջ, որը խարխլում կամ ոչնչացնում է Ծառայությունների կամ Կայքի որակը կամ միջամտում է դրանց աշխատանքին կամ խաթարում դրանց ֆունկցիոնալությունը
  • Չօգտագործել որևէ ավոտմատացված սարք կամ համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս Նովայում տեղադրել որևէ հրապարակում առանց դրա հեղինակի կողմից յուրաքանչյուր հրապարակումը ձեռքով մուտքագրելու (ավտոմատ հրապարակող միջոց), ներառյալ, բայց չսահմանափակվելով այդ ավտոմատ հրապարակող միջոցների օգտագործումը զանգվածային հրապարակումներ կատարելու կամ հրապարակումները կանոնավոր պարբերականությամբ կատարելու համար
  • Չօգտագործել որևէ ձևի ավտոմատ սարքի կամ համակարգչային ծրագրի («նշող գործիք» - flagging tool) կիրառությունը, որը հնարավորություն է ընձեռում օգտագործել Նովայի «նշումների համակարգը» կամ այլ համայնքային կառավարման համակարգը առանց յուրաքանչյուր նշումը հեղինակի կողմից ձեռքով մուտքագրելու («ավտոմատ նշումների համակարգ») կամ օգտագործի նշումների գործիքներ մրցակիցների հրապարակումները վերացնելու կամ այլ հրապարակումներ վերացնելու՝առանց բարեխղճորեն հավատալու, որ դրանք խախտում են սույն Պայմանները
  • Չվճարել Ձեր կողմից ձեռք բերված գույքի կամ ծառայությունների դիմաց, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողն էականորեն փոփոխել է գույքի և/կամ ծառայությունների նկարագրությունը Ձեր առաջարկը կատարելուց հետո, առկա է միանշանակ տպագրական սխալ կամ Դուք չեք կարող նույնականացնել վաճառողի անձը
  • Չառաքել Ձեզնից գնված գույքը և/կամ Ձեր մատուցած ծառայությունները, քանի դեռ գնորդը չի համապատասխանում ներկայացված պայմաններին կամ Դուք չեք կարողանում նույնականացնել գնորդի անձը
  • Չնենգափոխել որևէ գույքի գին կամ միջամտել այլ օգտագործողների ցանկերին
  • Չխորամանկել կամ նենգափոխել Նովայի վճարների կառուցվածքը, վճարման գործընթացը կամ Նովային վճարման ենթակա գումարները
  • Չհրապարակել կեղծ, ոչ ճշգրիտ, մոլորեցնող, նվաստացուցիչ Քոնթենթ (ներառյալ անձնական տվյալներ)
  • Չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է խարխլել հետադարձ կապը (feedback) կամ գնահատման համակարգերը (ինչպիսիք են ցուցադրումը, Կայք ներմուծել կամ այնտեղից դուրս բերել հետադարձ կապի տվյալները կամ դրանք Նովայի նպատակների հետ չկապված ձևով օգտագործելը)
  • Չփոխանցել Ձեր Nova հաշիվը (ներառյալ հետադարձ կապի տվյալները) և օգտագործողի անհատականացումը որևէ այլ անձի առանց Նովայի թույլտվության
  • Չարտահանել կամ չվերաարտահանել Նովայի որևէ գործիք, բացառությամբ համապատասխան իրավասության արտահանման օրենսդրությանը համապատասխան
  • Չպատճենահանել, չփոփոխել կամ բաշխել իրավունքներ կամ Կայքի Քոնթենթ, ծառայություններ կամ գործիքներ կամ Նովայի հեղինակային իրավունքները կամ ապրանքային նշանները կամ
  • քաղել կամ այլ կերպ հավաքել օգտագործողի մասին տեղեկատվություն, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեները, առանց նրանց համաձայնության:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիության Կանոնները սահմանում են Օգտատիրոջ անձնական տվյալների տիպերը, դրանց պահպանությունը և օգտագործման սահմանափակումը Կայքում և Ծառայությունները մատուցելիս։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  1. Գաղտնաբառի պահպանումը։ Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Նման բոլոր դեպքերը – ակնհայտ ահազանգ են երրորդ անձանց կողմից Ձեր անձնական տվյալների հափշտակման փորձ։ Ուստի խնդրում ենք Ձեզ չփոխանցել Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց որևէ մեկի խնդրանքով։

  2. Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք Կայքի միջոցով: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, ազգանունը, էլ․ փոստի հասցեն և Ձեր հաշվի գաղտնաբառը։ Կայքի Ծառայություններից օգտվելիս, կախված Ծառայությունից, Մենք կարող ենք պահանջել նաև Ձեր անձնագրային տվյալները, գրանցման հասցեն, առաքման հասցեն և Ձեր պատվերների հետ կապված մանրամասները։

  3. Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական Ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում:

ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

  1. Վճարումների Տեղեկատվություն։ Մենք Կայքում վճարումների համար օգտագործում ենք երրորդ կողմ հանդիսացող բանկի քարտային վճարում իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև վիրտուալ դրամապանակ սպասարկող և երրորդ կողմ հանդիսացող կայքեր։ Վճարումը իրականացնելու համար Ձեզ կառաջարկվի մուտքագրել Ձեր բանկային քարտի, կամ վիրտուալ դրամապանակի տվյալները։ Այս տիպի տեղեկատվությունը կպահվի համապատասխան գործընկեր կայքերում, որոնք իրականացնում են վճարների ընդունումը։

  2. Գնումների Տեղեկատվություն։ Դուք կարող եք կատարել գնումներ բազմազան կայքերից և հանձնարարել Նովային որ գնված ապրանքները առաքի Ստացողին Ձեր նշված հասցեով։ Դուք պարտավոր եք Կայքի Ձեր Հաշվում մուտքագրել Ձեր ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվություն ներառյալ՝ ապրանքների անվանումը, քանակը, գինը, հղում գնման աղբյուրին։ Որոշ դեպքերում կպահանջվի որ դուք վերբեռնեք Ձեր էլեկտրոնային փոստի նամակը, որ ստացել եք գնման աղբյուրից որպես գնումի հաստատում։ Այս տեղեկատվությունը անհրաժեշտ է մաքսային մարմիններին Ձեր ներմուծվող ապրանքների մասին ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու համար։

  3. Ստացողի Տեղեկատվություն։ Դուք նույնպես կարող եք մեզ տրամադրել փոստային առաքանին ստացողի անունը, ազգանունը, հեռախոսի համարը, այլ կոնտակտային տվյալներ, անձնագրային տվյալներ, բնակության հասցեն, փոստային առաքման հասցեն և փոստային ինդեքսը (այսուհետ նաև Ստացողի Տեղեկատվություն)։ Ստացողի Տեղեկատվությունը անհրաժեշտ է Ստացողի անունով հասցեագրված առաքանիները Ստացողին հասցնելու համար։ Անձնագրային տվյալները անհրաժեշտ են մաքսային մարմիններին

  4. Գրանցման Տեղեկատվություն։ Երբ Դուք գրանցվում եք Կայքում, մենք նույնպես կարող ենք գրանցել այնպիսի անձնական տեղեկություններ, ինչպիսին են Ձեր անունը, ազգանունը, սեռը, տարիքը, էլեկտրոնային փոստի հասցեն, Ձեր բնակության երկիրը (այսուհետ նաև՝ Գրանցման Տեղեկատվություն):

  5. Կապի Տեղեկատվություն։ Երբ Դուք այցելում եք Կայք, մենք կարող ենք հավաքագրել որոշակի ոչ անձնական տեղեկատվություն, օրինակ՝ Ձեր համացանցային հաղորդակարգը (IP), օպերացիոն համակարգը, բրաուզերի տեսակը և Ինտերնետ ծառայության մատակարարը: Այս տեսակի տեղեկատվությունը չի բացահայտում Ձեր անձը:

Ձեր բանկային քարտի տվյալները կամ վիրտուալ դրամապանակի տվյալները Մեզ մոտ չեն պահվում և Մենք չենք կարող Ձեր վճարման տվյալները օգտագործել առանց Ձեր համաձայնության և հրահանգի։ Պարբերական վճարումներ իրականացնելու համար Ձեր բանկային քարտի հետ կապնված ծածկագիրը կարող է պահվել Համակարգում և Ձեր հրահանգի համաձայն Մենք կարող ենք կատարել վճարումներ Ձեր քարտից դիմելով սպասարկող բանկին։ Բոլոր դեպքերում Ձեր բանկային քարտի կամ վիրտուալ դրամապանակի տվյալները Համակարգում չեն պահվում, ուստի անհնարին է այդ տվյալների առևանգումը Կայքից որևիցե ձևով որևէ անձի կողմից։

Գործընկեր բանկերը, որոնք սպասարկում են առցանց կամ այլ եղանակներով վճարները կարող են պահել Ձեր վճարման տվյալները։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում, եթե որևէ գործընկեր բանկ, որը աշխատում է բանկային լիցենզիայի ներքո, իր անփութության, միտումնավոր, կամ ոչ միտումնավոր պատճառներով, բացահայտել է, կամ որևիցե ձևով հասանելի է դարձրել Ձեր վճարային տվյալները երրորդ անձանց առանց Ձեր թույլատվության, ի բացառումն այն դեպքերի, երբ նման բացահայտումը կատարվել է իրավապահ մարմիններին վերջիններիս պահանջով և/կամ դատարանի պահանջով։

  1. Նախապատվությունների Տեղեկատվություն։ Երբ Դուք օգտվում եք Կայքից, Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ Ձեր գործողությունների վերաբերյալ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքագրում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ երրորդ անձանց կայքերի այցելումը, հետաքրքրության շրջանակները, ապրանքների ուսումնասիրումը, գնումները և գնումների պատմությունը։ Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Օգտագործողների վարքագիծն ու միտումները:

Մենք նաև ստանում ենք տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված, համալրված և Ձեր կողմից ավելի գերադասելի Ծառայություններ՝ սպասարկման որակը բարձրացնելու, Կայքի գործիքները ավելի հարմար պատրաստելու և Ձեզ ավելի օգտավետ լինելու համար։ Միևնույն ժամանակ այս տեղեկատվությունը թույլ կտա մեզ հեռացնելու բոլոր տիպի գովազդները, առաջարկները Ձեր ուշադրության կենտրոնից, եթե դրանք չեն համապատասխանում Ձեր նախապատվություններին, որի հետևանքով Կայքում կպակասի սպամը (spam):

  1. Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից, որի նպատակն է՝ ստուգել որ Մեր Հաճախորդների վարվելագիծը արդյոք համապատասխան է սույն Օգտագործման Պայմաններին:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով և հատուկ ծածկագրումի միջոցով պաշտպանում ենք Ձեր անձնական տեղեկություններ պարունակող Կայքի ցանկացած էջ:

Ընկերությունը չի տրամադրի Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և դատական որոշումների պարագայում):

Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ. Պատվերների ընդունում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացում և քլիրինգ, Հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը հետևյալ նպատակներով`

  • Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
  • Ձեզ հետաքրքրող Ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,
  • Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
  • Ձեր հաշիվը կարգավորելու և մեր Ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
  • Կայքի օգտագործումը վերլուծելու, Կայքը և Ծառայությունները բարելավելու համար,
  • Կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
  • Օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՔՈՒՔԻՆԵՐ

  1. Մենք կարող ենք օգտագործել  քուքիներ մեր հաճախորդների օգտագործման տևողականությունը և նախընտրությունները կառավարելու համար, հետևման տեղեկություններն (tracking information) ու լեզուների ընտրությունը պահպանելու համար: Քուքիները ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային պաշտպանված ֆայլեր են: Քուքիի կողմից հավաքվող տեղեկատվության տեսակները ներառում են Ձեր այցերի ժամկետը, Ձեր օգտագործման պատմությունը (browsing history), Ձեր նախընտրություններն ու Ձեր օգտագործողի անունը (username): Քուքիները ստեղծված են Կայքի որոշ հատկություններից Ձեր օգտվելը հեշտացնելու համար և հիմնված են Ձեր օգտագործման նախապատմության վրա: Որոշ դեպքերում մեր երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ տրամադրողները կարող են օգտագործել Կայքի քուքիները: Մենք չենք կարող կարգավորել և մուտք գործել երրորդ անձ ծառայություններ մատուցողների օգտագործած քուքիներին: Սույն Կանոնները տարածվում է միայն Նովայի կողմից օգտագործվող Քուքիների և ոչ թե երրորդ անձանց կողմից օգտագործվող քուքիների վրա: Դուք հնարավորություն ունեք կամ ընդունել կամ հրաժարվել Ձեր համակարգչի վրա քուքիներն ընդունելուց, անկախ այն բանից՝ Դուք օգտագործում եք Կայքը, թե՝ ոչ: Մասնավորապես, Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերը քուքիներ չընդունելու նպատակով: Այդուհանդերձ, քուքիների օգտագործումը մերժելով՝ Դուք կարող եք սահմանափակել Ձեր մուտքը դեպի Կայքի որոշ հնարավորություններ:

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՅՔԵՐ

  1. Մենք օգտվում ենք երրորդ կոմղ հանդիսացող ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ծառայություններից Ձեր գնումները իրականացնելու և Կայքը մեր օգտագործողների հետաքրքրություններին ավելի հարմարավեը դարձնելու նպատակով: Ավելին, Կայքը երբեմն կարող է հղումներ պարունակել երրորդ կողմ հանդիսացող կայքերի: Եթե Դուք սեղմում եք երրորդ կողմ հանդիսացող կայքի հղումը, Դուք լքում եք Կայքը: Մենք պատասխանատու չենք Ձեր կողմից երրորդ կողմերի ծառայություններից օգտվելիս կամ երրորդ կողմ հադիսացող կայքեր այցելելիս Ձեր անձնական տեղեկատվության անվտանգության կամ պարունակվող նյութերի համար: Այդ երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ տրամադրողները և կայքերը կարող են ունենալ Ձեր անձնական տեղեկատվության պահառությունն ու պահպանումը կառավարելու իրենց սեփական անվտանգության քաղաքականություն, որոնք կարող են տարածվել Ձեզ վրա:

Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի Դուք, որպես երրորդ կողմ հանդիսացող, կայք մուտք գործելիս ծանոթանաք Ձեր անձնական տեղեկատվությունը պաշտպանելուն վերաբերվող այդ կայքի անվտանգության քաղաքականությանը:

Մենք օգտվում ենք երրորդ կողմ հանդիսացող գովազդային կազմակերպություններից Կայքում գովազդներ տեղադրելու նպատակով: Այդ կազմակերպությունները կարող են օգտագործել Ձեր Կայք կամ երրորդ կողմ հանդիսացող կայքեր կատարած այցերի մասին տեղեկատվությունը (բացառությամբ՝ Ձեր անունը, հասցեն, էլկտրոնային փոստը կամ հեռախոսի համարը), որպեսզի Ձեզ գովազդեն այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք կարող են Ձեզ հետաքրքրել:

Կայքում Google-ը, որպես երրորդ կողմ հանդիսացող վաճառող, քուքիներ է օգտագործում գովազդներ տրամադրելու նպատակով: Google-ի կողմից DoubleClick DART քուքիի օգտագործումը թույլ է տալիս Կայքի օգտագործողներին գովազդ տրամադրել՝ հիմնվելով Կայք և երրորդ կողմ հանդիսացող կայքեր նրանց կատարած այցերի վրա: DART քուքիների մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք  http://www.doubleclick.com/privacy/faq.aspx հղումով։ Դուք կարող եք չեղարկել Google-ի կողմից DART քուքի գործառույթի կիրառումը այցելելով Google-ի Գովազդների և Նյութերի Ցանցերի Անվտանգության Քաղաքականության էջ http://www.google.com/privacy_ads.html հղումով։ Դուք կարող եք չեղարկել բոլոր NAI անդամ գովազդային ցանցերից գովազդները այցելելով http://www.networkadvertising.org հղումով:

Կայքում գովազդ տեղադրելով՝ Դուք հաստատում եք՝ Նյութը հանրության համար ընդունելի է ցանկացած երրորդ կողմի համար և այդ կարող է հայտնվել որոնող համակարգերում (օրինակ՝ Yahoo!, MSN, Google, Altavista, Yandex և այլն) և այդ որոնող համակարգերի քեշ-հիշողության մեջ, RSS-ներում (կայքի մասին հակիրճ տեղեկություն) և երրորդ կողմ հանդիսացող կայքերի համաձայն քո-բրենդինգ համաձայնագրերի, և որ դա յուրաքանչյուր որոնող համակարգի, երրորդ կողմ հանդիսացող կայքերի կամ RSS-ի բացառիկ պատասխանատվությունն է հեռացնել այդ Նյութերը իրենց ինդեքսից և քեշ-հիշողությունից: Դուք համաձայնում եք, որ Նովան պատասխանատու չէ որոնման արդյունքներում կամ ցանկացած երրորդ կողմ հանդիսացող կայքերում Նովայից գրառումները պարունակող նյութերի համար:

ՕԳՏԱՏԻՐՈՋ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  1. Ձեր անձնական տեղեկատվության պաշտպանությունը: Մենք արժևորում ենք Ձեզ՝ որպես հաճախորդ, և ընդունում ենք, որ գաղտնիության պահպանումը կարևոր է Ձեր համար: Այդ պատճառով, մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը տարբեր ճանապարհներով:
  2. Ինչպես է օգտագործվում Ձեր տեղեկատվությունը: Մենք կարող ենք օգտագործել Ձեր կողմից տրամադրած տեղեկատվությունը՝ հետևելով օգտագործողի ակտիվությանը, օրինակ՝ հիմնաբառերով որոնումնորի կամ նոր փոսթինգների միջոցով, որպեսզի ավելի արդյունավետ կառավարենք Կայքի թրաֆիկը՝ ապահովելով ավելի բարձրորակ բաժանորդների սպասարկում, ստեղծենք և ղեկավարենք օգտագործողների հաշիվները, աջակցենք Ձեզ տեխնիկական բարդությունների դեպքում: Մենք նաև կարող ենք տրամադրել երրորդ կողմին որոշակի տեղեկատվություն, օրինակ՝ Ձեր բրաուզերի կամ օպերացիոն համակարգերի հնարավորությունները, որոնք մենք ստացել ենք երրորդ կողմի ծառայությունների միջոցով, որպեսզի ավելի լավ հասկանանք՝ որ գովազդները և ծառայությունները կարող են հետաքրքրել Ձեզ: Մենք կարող ենք արգելափակել որոշ երկրներում գտնվող օգտագործողների՝ Կայքից օգտվելու հնարավորությունը: Մենք կարող ենք պահել այդ տեղեկատվությունը ինչքան ճիշտ ենք գտնում մեր բիզնես նպատակներն իրականացնելու նպատակով, նույնիսկ այն բանից հետո, երբ Ձեր հաշիվը դադարեցված է:

Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահում Ձեր քրեդիտ-քարտի վերաբերյալ տեղեկությունները: Secured socket layer (“SSL”) տեխնոլոգիան օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգերի միջոցով (PayPal, Click&Buy և այլն) վճարային գործարքներ իրականացնելու նպատակով: Ձեր գրանցման տեղեկատվությունը կարող է պաշտպանվել օգտագործողի եզակի ծածկագրով և օգտագործողի անունով (ID): Դուք չպետք է որևէ մեկին բացահայտեք Ձեր ծածկագիրը, իսկ համատեղ օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում՝ չմոռանաք դուրս գալ համակարգից: Մենք պահպանում ենք Ծառայությունների և Կայքին վերաբերվող տեղեկատվությունը վստահելի և անկախ երրորդ կողմ հանդիսացող սերվերների վրա (Data Center) անվտանգ տվյալների բազաներում, հնարավոր է Ձեր երկրից դուրս:

Տրամադրելով մեզ Ձեր անձնական տվյալները և օգտվելով Կայքից՝ Դուք համաձայնում եք Ձեր հայրենի երկրից դուրս տեղեկատվության փոխանցման հետ: Այցելելով Կայք և տրամադրելով մեզ տեղեկատվություն և տվյալներ՝ Դուք ընդունում և համաձայնում եք, որ Նովայի միջազգային ծավալման հետևանքով, մենք կարող ենք օգտագործել Ձեր կողմից տրամադրած տեղեկատվությունը և մեր փոխհարաբերության ընթացքում հավաքած այլ տեղեկատվություն և տվյալներն այս Պայաններում արձանագրված նպատակներով կամ Ձեր հետ իրականացվող այլ շփումների ժամանակ՝ ներառյալ Ձեր մշտական իրավասության շրջանից դուրս տեղեկությունների փոխանցում:

Ձեր անձնական տեղեկատվությունը պաշտպանելու նպատակով մենք ձեռնարկում ենք հնարավորինս բոլոր անհրաժեշտ անվտանգության քայլեր:

Թեպետ մենք ձգտում ենք օգտագործել առևտրային տեսանկյունից ընդունելի միջոցներ Ձեր կողմից տրամադրած անձնական տեղեկատվությունը  պաշտպանելու նպատակով, մենք չենք կարող երաշխավորել դրա անվտանգությունը: Այդ պատճառով Դուք ընդունում և համաձայնվում եք, որ մենք պատասխանատվություն չենք կրում անձնական տեղեկատվության կամ Նյութերի գողության, կորստի, փոփոխություն կամ չարաշահման համար, ներառյալ այն տեղեկատվությունը, որը տրամադրվել է երրորդ անձանց կամ այլ օգտագործողներին, երրորդ կողմի՝ սույն Պայմաններով սահմանված պատասխանատվությունը չկատարելու դեպքում, կամ մեր և երրորդ կողմի միջև վերջինիս կողմից համաձայնությունը խախտելու հետևանքով:

Դուք կարող եք մասնակցություն ցուցաբերել մեր օնլայն ֆորումներում կամ օգտվել մեր կարծիքներ կամ մեկնաբանություններ թողնելու գործառույթից, որը կարող է տեսանելի դարձնել Ձեր օգտագործողի անունը (ID-ն) Կայքի այլ օգտագործողների համար: Մենք խստորեն խորհուրդ չենք տալիս այս գործառույթների միջոցով տեղադրել այնպիսի Նյութեր, որոնք չեք ցանկանում այլոց հասանելի դարձնել: Դուք համաձայնում եք, որ պատասխանատու եք Ձեր օգտագործողի անվան և ծածկաբառի գաղտնիությունը պահպանելու համար, ինչպես նաև Ձեր հաշիվը օգտագործելու համար՝ անկախ նրանից՝ այդ օգտագործումը կատարվել է Ձեր թույլտվությամբ, թե՝ ոչ:

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  1. Ձեր ընտրությունը: Դուք պետք է գրանցվեք, որպեսզի իրավունք ստանաք Կայքում հրապարակումներ կատարելու կամ գովազդներին պատասխանելու համար: Գրանցվելուց հետո Մենք կարող ենք Ձեզ ուղարկել որոշակի ծանուցումներ, գովազդներ, ակցիաների և հատուկ առաջարկների վերաբերյալ տեղեկություններ:

Մենք նաև կարող ենք Ձեզ ուղարկել ցանկացած իրավաբանորեն պահանջվող ծանուցումներ և որոշակի ծանուցումներ, ներառյալ ծառայությանը վերաբերող ծանուցումներ կամ մեր քաղաքականություններից որևէ մեկի փոփոխության մասին ծանուցումներ: Օրինակ՝ մենք կարող ենք ուղարկել Ձեզ մեր սերվերի խնդիրների կամ Կայքում ծրագրված աշխատանքների վերաբերյալ: Դուք կարող եք չեղարկել մեզ հետ որոշ էլեկտրոնային փոստով իրականացվող շփումերը, ներառյալ մեր նորությունների մասին տեղեկագրերը,Կայքում գնումներ կամ վաճառքներ կատարելու մասին առաջարկները, ծանուցումներն այն մասին, որ որևէ օգտագործող մեկնաբանել է Ձեր փոստինգը և ծանուցումները այն մասին, որ Դուք կարող եք թարմացնել Ձեր փոստինգը: Մենք չենք փոխի Ձեր նախընտրությունները առանց Ձեր համաձայնության: Որպեսզի չեղարկեք այս ծանուցումների ստացումը, Դուք պետք է Ձեր նախընտրությունների մասին նշեք Ձեր հաշվի հիմանական էջում:

Դուք կարող եք թարմացնել Ձեր անձնական տվյալները՝ այցելելով Կաձքի Ձեր անձնական էջը: Դուք կարող եք նաև կատարել հարցում էլ.փոստի միջոցով, հղելով էլ.նամակ  support@nova.am հասցեով, Ձեր անձնական տվյալների փոփոխման կամ արգելափակման նպատակով:

  1.   Փոփոխությունների վերաբերյալ ծանուցում: Մենք իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխելու այս Պայմանները՝ մեր հայեցողությամբ: Մենք Ձեզ կտեղեկացնենք Կայքի Պայմանների էական փոփոխությունների վերաբերյալ: Դուք պետք է ուշադրություն դարձնեք «վերջին անգամ թարմացման  ամսաթիվ» նշմանը Պայմանների սկզբնամասում: Այս տեղեկությունը ունենալով՝ Դուք հնարավորություն կունենաք տեղեկանալ վերջին ժամանակներս Պայմանների թարմացման մասին:
  2. Բացահայտումներ: Եզակի դեպքերում Մեզանից կարող է պահանջվել բացահայտել Ձեր անձնական տեղեկությունները՝ ելնելով իրավական կամ կարգավորիչ պահանջներից: Նման դեպքերում, մենք իրավունք ենք վերապահում ըստ պահանջի բացահայտել Ձեր անձնական տեղեկատվությունը, որպեսզի կատարենք Մեր իրավական պարտավորությունները, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ դատական որոշումերով, հրամաններով, ծանուցումներով, ծառայողական կամ ընթացիկ պահանջներով: Մենք նաև կարող ենք մեր օգտագործողների մասին տեղեկությունները բացահայտել օրենքի կատարումը իրականացնող մարմինների աշխատակիցներին, այն հավատքով, որ այդ բացահայտումը  ողջամտորեն անհրաժեշտ է հետևյալ դեպքերում. սույն Պայմանների կատարումն ապահովելու համար:

  Եթե մեր բոլոր ակտիվները վաճառվել են կամ միավորվել են այլ ընկերության հետ, մենք կտեղեկացնենք Ձեզ այդ գործարքի մասին: Ձեռք բերող ընկերությունը տեղեկություն կտրամադրվի Ձեր անձնական տեղեկությունների վերաբերյալ առանց Ձեր լրացուցիչ համաձայնության: Եթե մենք վաճառենք մեր բիզնեսի միայն մի մասը, ձեռք բերող կազմակերպությունը  տեղեկություն կտրամադրի Ձեր անձնական տեղեկությունների վերաբերյալ առանց Ձեր լրացուցիչ համաձայնության, և մենք կարող ենք տեղեկություն ուղարկել այս վաճառքի վերաբերյալ:

  1. Վեճեր: Ձեր գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ ցանկացած վեճեր այս Պայմանների առարկան են հանդիսանում, ներառելով, բայց չսահմանափակվելով ցանկացած փոխհատուցման, վնասների սահմանափակման կամ իրավունքի ընտրության դրույթներ:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ

  1. Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված հրապարակային օֆերտային Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:
  2. Պայմանագրի լուծման և Նովայի էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է info@nova.amէլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնի դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։
  3. Պայմանագրի լուծման դիմումի ներկայացնելը հաստատում է, որ Հաճախորդը հրաժարվում է իր Հաշվին առկա կուտակված բոնուսից և ծանոթ է հաշվին առկա գումարի դրական մնացորդի հետ վերադարձի պայմաններին։
  4. Ընկերությունը իրավունք ունի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող և անհավաստի տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը և/կամ չեն համապատասխանում սույն Օգտագործման Պայմաններին: Սույն կետով նախատեսված հիմքերով Պայամանգրի լուծման դեպքում Հաճախորդի բոլոր կուտակված բունուսները և բալանսային հաշիվները զրոյացվում են, ի բացառություն «Առկա է» բալանսային հաշվի:
  5. Եթե Պայմանագրի լուծման պահին Հաճախորդի «Առկա է» հաշվին գոյություն ունի գումարի դրական մնացորդ, ապա գումարը վերադարձվում է համաձայն սույն Պայմանագրի դրույթների։
  6. Այն դեպքում, եթե Հաճախորդը Պայմանագրի լուծման պահից 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում չի ներկայացնում սույն պայմանագրով նախատեսված վճարման փաստը հավաստող անդորրագիրը (օրինակ՝ ՀԴՄ), ապա հաշվին առկա մնացորդը անցնում է Ընկերության սեփականությանը։
  7. Հետևյալ բաժինները կշարունակեն ուժի մեջ մնալ Պայմանագրի լուծումից հետո՝ Քոնթենթ, Ծառայությունների Վճարման Կարգը, Օգտատիրոջ Հաշիվը և Գումարների ետ Վերադարձը, Բողոքների Ներկայացման Կարգը և Վնասների Փոխհատուցումը, Վարձավճար, Պատասխանատվություն, Կողմերի Իրավունքները և Պարտականությունները, Երրորդ Անձանց Կայքերը և Գովազդները, Մտավոր Սեփականության Իրավունքները, Գաղտնիություն, Պատասխանատվության Սահմանափակումներ, Ծանուցումներ, Վնասներից Զերծ Պահելը և Իրավական Վեճերը: