Ծառայության մասին

"Գնիր և ստացիր"-ը Nova կազմակերպությւան կողմից մատուցվող միջազգային առաքման ծառայություն է: Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ինտերնետ խանութները չեն սպասարկում Ձեր երկիրը: Հենց այս դեպքերի լուծման համար էլ ստեղծվել է Nova "Գնիր և ստացիր"-ը:

Nova-ի բոլոր գրանցված հաճախորդներին մենք տրամադրում ենք սեփական արտասահմանյան հասցեների ցուցակ, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում գնումներ կատարել արտերկրում գտնվող հազարավոր ինտերնետ-խանութներից:

"Գնիր և ստացիր" ծառայության միջոցով կատարվող առաքումների միջին արագությունը 7-ից 10 օր է: Համադրելով ընկերության երկու ծառայությունները` "Գնիր և ստացիր"  և "Cashback Ակումբ", Դուք ոչ միայն կստանաք արագ և հուսալի առաքումներ արտերկրից, այլև կստանաք հաճելի հետվճարներ` Ձեր յուրաքանչյուր գնման դիմաց:

Կայքում գրանցումն անվճար է, իսկ ծառայությունը` բավականին պարզ: Ծառայությունից օգտվելու քայլ առ քայլ հրահանգներին կարող եք ծանոթանալ այստեղ: