Nova կայքը իր հաճախորդներին է առաջարկում հարյուրավոր խանութներ, որոնցից գնում կատարելով, գնորդները կստանան հետվճար (cashback): Nova-ն միջնորդավճար է ստանում յուրաքանչյուր անգամ, երբ Դուք գնում եք կատարում այդ կայքերից, և կիսում է այդ միջնորդավճարը Ձեզ հետ՝ cashback-ի տեսքով:

Ավելի ճիշտ պատկերացում կազմելու համար, նշենք, որ հենց Nova-ն է Ձեզ առաջարկում cashback, այլ ոչ թե անմիջապես վաճառողները (կամ խանութները): Առցանց խանութները, շատ հաճախ, գրանցվում են, այսպես կոչված, <<Գործընկերային ցանցերում>>: Նմանատիպ ցանցերին խանութներն առաջարկում են որոշակի պարգևատրում, եթե վերջիններս նրանց ապահովեն  գնումներով կամ նոր օգտատերեր ավելացնեն: Սա հնարավորություն է տալիս մեր նման ծառայություններին միջնորդավճար ստանալ՝ գնորդների ներգրավման դիմաց: Առավել պարզ խոսքերով, մենք ստանում ենք միջնորդավճար ամեն անգամ, երբ վճարող հաճախորդ ենք ապահում այդ խանութներին:

Երբ Ձեր վճարումը հաստատվում է, վաճառողը որոշակի պարգևատրում է փոխանցում <<գործընկերային ցանցին>>, իսկ վերջինս այդ պարգևատրման մի մասը ուղարկում է մեզ: Հետագայում` պարգևավճարը ստանալուց հետո, մենք դրա մի մասը ուղարկում ենք Ձեզ:

Նմանատիպ մեթոդով առաջխաղացումը բավականին շահավետ է խանութների մեծամասնության համար: Առանց ավելորդ ջանքեր գործադրելու, նրանք ստանում են նոր հաճախորդներ, իսկ արդեն գրանցված հաճախորդները առավել մեծ շահագրգռվածությամբ են կատարում իրենց նոր պատվերները, քանի որ գիտեն, որ կստանան դրանց դիմաց հետվճարներ: Այսպիսով գնորդները խնայում են, իսկ խանութները ստանում են ավելի մեծ եկամուտ նոր հաճախորդների ներգրավման և միջին զամբյուղի արժեքի աճի շնորհիվ։